https://arm.sputniknews.ru/20231030/pashinjany-gvortsiq-e-dardzel-arevmutqi-ev-turqiaji-hamar-vor-hhin-ktri-rdic-sharmazanvov-67958296.html
Փաշինյանը գործիք է դարձել Արևմուտքի և Թուրքիայի համար, որ ՀՀ–ին կտրի ՌԴ–ից. Շարմազանով
Փաշինյանը գործիք է դարձել Արևմուտքի և Թուրքիայի համար, որ ՀՀ–ին կտրի ՌԴ–ից. Շարմազանով
Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, թե Նիկոլ Փաշինյանը 3 տարի առաջ ինչ է ասել Ռուսաստանի մասին։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T14:33+0400
2023-10-30T14:33+0400
2023-11-17T15:40+0400
հայաստան
արևմուտք
թուրքիա
ռազմաբազա
էդուարդ շարմազանով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41300084_0:132:1600:1032_1920x0_80_0_0_d4ef979c784c29b2ff434a8a121ca7d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հավաքական Արևմուտքը և Թուրքիան ցանկանում են Հայաստանին կտրել Ռուսաստանից` վերջինիս առհասարակ հեռացնելով Հարավային Կովկասից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։«Նիկոլ Փաշինյանն էլ հոժարակամ, կամավոր դարձել է քաղաքական առումով այդ բութ գործիքը Արևմուտքի ու Թուրքիայի համար»,– նշեց նա` մեկնաբանելով ՀՀ վարչապետի` ռուսական ռազմակայանի վերաբերյալ հայտարարությունը։Փաշինյանը «Wall street journal»–ին տված հարցազրույցում ասել էր, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ, սակայն Հայաստանից դրանք հանելու հարց չի քննարկվում։Շարմազանովը հիշեցրեց` դեռ 3 տարի առաջ Փաշինյանը ընդդիմադիր գործիչների հետ փակ հանդիպմանը հայտարարել էր, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Սյունիքը պահվել է բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության արդյունքում։Հիշեցնենք` Փաշինյանը «Wall street journal»–ին տված հարցազրույցում ասել էր նաև, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ
արևմուտք
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41300084_94:0:1517:1067_1920x0_80_0_0_d157f62de0e5f4c958bc53b2863536ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արևմուտք, թուրքիա, ռազմաբազա, էդուարդ շարմազանով
հայաստան, արևմուտք, թուրքիա, ռազմաբազա, էդուարդ շարմազանով
Փաշինյանը գործիք է դարձել Արևմուտքի և Թուրքիայի համար, որ ՀՀ–ին կտրի ՌԴ–ից. Շարմազանով
14:33 30.10.2023 (Թարմացված է: 15:40 17.11.2023) Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, թե Նիկոլ Փաշինյանը 3 տարի առաջ ինչ է ասել Ռուսաստանի մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հավաքական Արևմուտքը և Թուրքիան ցանկանում են Հայաստանին կտրել Ռուսաստանից` վերջինիս առհասարակ հեռացնելով Հարավային Կովկասից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանն էլ հոժարակամ, կամավոր դարձել է քաղաքական առումով այդ բութ գործիքը Արևմուտքի ու Թուրքիայի համար»,– նշեց նա` մեկնաբանելով ՀՀ վարչապետի` ռուսական ռազմակայանի վերաբերյալ հայտարարությունը։
Փաշինյանը «
Wall street journal»–ին տված հարցազրույցում ասել էր, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ, սակայն Հայաստանից դրանք հանելու հարց չի քննարկվում։
Շարմազանովը հիշեցրեց` դեռ 3 տարի առաջ Փաշինյանը ընդդիմադիր գործիչների հետ փակ հանդիպմանը հայտարարել էր, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Սյունիքը պահվել է բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության արդյունքում։
«Ասում է` ես ռուսական ռազմաբազայի առավելությունը չեմ տեսել, իրո՞ք։ Չի կարելի մարդկանց էդքան հիմարի տեղ դնել, Նիկոլ Փաշինյան։ Ո՞նց եղավ, որ 2020 թ–ին ռուսը եղավ Սյունիքի պահապան, իսկ հիմա ՌԴ–ն ամեն ինչ անում է , որ Ադրբեջանը Սյունիքը վերցնի՞։ Էդ որ Ռուսաստանը նման նպատակ ունենար, ո՞վ պիտի դեմը կանգներ։ Դո՞ւ, որ փախել էիր բունկեր»,– ասաց նա։
Հիշեցնենք` Փաշինյանը «Wall street journal»–ին տված հարցազրույցում ասել էր նաև, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։