00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերձավոր Արևելքի հարցում ՌԴ դիրքորոշման մեջ երբեք շահախնդրություն չի եղել. Պուտին

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին պատժելու փոխարեն սկսել են վրեժխնդիր լինել հավաքական պատասխանատվության սկզբունքով:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը երբեք շահախնդրություն և կրկնակի հատակ չի ունեցել. խնդրի լուծման բանալին պաղեստինյան լիարժեք պետության ստեղծումն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բացահայտ հայտարարել և հայտարարում ենք մեր դիրքորոշումը, և այն տարեցտարի չի փոխվում. հակամարտության լուծման բանալին ինքնիշխան անկախ պաղեստինյան պետության, լիարժեք պաղեստինյան պետության ստեղծումն է»,– ասել է Պուտինը Դաղստանում իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին պատժելու փոխարեն սկսել են վրեժխնդիր լինել հավաքական պատասխանատվության սկզբունքով:
«Մենք հիշում ենք, թե ինչպես սկսվեց մերձավորարևելյան ճգնաժամի ներկայիս փուլը՝ այդ պետության տարածքում Իսրայելի և այլ երկրների խաղաղ քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակմամբ։ Տեսնում ենք նաև, որ հանցագործներին և ահաբեկիչներին պատժելու փոխարեն, ցավոք, սկսել են վրեժխնդիր լինել հավաքական պատասխանատվության սկզբունքով», - ասել է նա։
Դաղստանի իրադարձությունները ներշնչվել են սոցցանցերից, այդ թվում ՝ Ուկրաինայի. Պուտին
Ռուսաստանի նածագահն ընդգծել է, որ սարսափելի իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում Գազայի հատվածում, երբ անխտիր ոչնչացնում են հարյուրհազարավոր անմեղ մարդկանց, որոնք պարզապես փախչելու, ռմբակոծություններից պատսպարվելու տեղ չունեն, ոչնչով արդարացնել չի կարելի։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը պայքարում է և՛ իր, և՛ նրանց համար, ովքեր ձգտում են իրական ազատության:
«Պաղեստինին կարելի է օգնել` պայքարելով նրանց դեմ, ովքեր կանգնած են այդ ողբերգության հետևում։ Մենք՝ Ռուսաստանը, պայքարում ենք նրանց դեմ հատուկ ռազմական գործողության շրջանակում։ Ե՛վ մեր, և՛ նրանց համար, ովքեր ձգտում են իրական, իսկական ազատության», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը բոլոր տարածաշրջանների ղեկավարների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է Ռուսաստանի սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ազգամիջյան և միջկրոնական համաձայնությունը պաշտպանելու համար ամուր, ժամանակին և հստակ գործողությունների անհրաժեշտության վրա:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին
Լրահոս
0