00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագրում անկլավների հարց չի քննարկվել. Արմեն Խաչատրյան

© Photo : provided by Armen KhachatryanԱրմեն Խաչատրյանը
Արմեն Խաչատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Արմեն Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արմեն Խաչատրյանի գնահատմամբ` խաղաղության 3 հիմնական սկզբունքների շուրջ գոնե ձևական համաձայնություն կա և՛ միջազգային հանրության, և՛ ՀՀ–ի, և՛ Ադրբեջանի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում անկլավների հարց չի քննարկվել։ ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Այստեղ հարցը 3 սկզբունքների համաձայնեցումն է, մնացածը տեխնիկական բնույթի հարցեր են` քարտեզները, սահմանները, աշխատանքների իրականացման ժամկետները։ Ադրբեջանն այդ սկզբունքների շուրջ ձևական համաձայնություն ունի, սակայն հնարավոր չէ կռահել, թե Ադրբեջանն ինչ գործնական քայլեր կձեռնարկի, որ այդ համաձայնությունները կյանքի կոչի»,– նշեց Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։
Ըստ Խաչատրյանի` այդ երեք կետի շուրջ գոնե ձևական համաձայնություն կա և՛ միջազգային հանրության, և՛ ՀՀ–ի, և՛ Ադրբեջանի կողմից։
«Ուզում ենք համոզվել, որ այդ համաձայնությունն Ադրբեջանի կողմից ոչ թե ձևական է, այլ իրական, քանի որ արդեն երկրորդ հանդիպումն է, որը չի կայանում այդ հարցերը քննարկելու համար»,– ընդգծեց պատգամավորը։
Ըստ նրա` այս պահին Ադրբեջանի կողմից ինչ-որ հապաղումներ են տեսնում, որը լավ չէ։ Խաչատրյանի կարծիքով` ամենավատ բանն այն է, երբ ընդհանրապես բանակցություններ տեղի չեն ունենում։
«Այսօր բանակցային գործընթացում բավականին մեծ առաջընթաց կա։ Ադրբեջանը մի շարք սկզբունքներում համաձայնություն տալիս է։ Միջազգային հանրությունը կարող է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, դրանք որոշակի առումով տեղ են հասնում, կյանքի են կոչվում։ Այս «ձնագունդը» գնալով մեծանում է, և խաղաղության պայմանագիրը կյանքի է կոչվելու Ադրբեջանի մասնակցությամբ»,– ավելացրեց նա։
Նրա խոսքով` այսօր խեղաթյուրված պատկերացում կա խաղաղության պայմանագրի մասին. պայմանագիր չի նշանակում, որ հաջորդ օրվանից արդեն եղբայրություն ենք անելու, բարեկամական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ։
Արմեն Խաչատրյանի մեկնաբանմամբ` խաղաղության պայմանագիր նշանակում է երաշխիք, որ կոպիտ ասած` ՀՀ–ն չի հարձակվելու Ադրբեջանի վրա, որևէ տարածքային պահանջներ չի ունենալու, և նույնն էլ Ադրբեջանն իր հերթին` ՀՀ նկատմամբ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Բաքվում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է
Լրահոս
0