https://arm.sputniknews.ru/20231030/israjely-vareliqy-chi-tvoghni-gaza-chnajats-mardasirakan-marminneri-ev-mak-i-hvordvornerin-banak-67982072.html
Իսրայելը վառելիքը չի թողնի Գազա՝ չնայած մարդասիրական մարմինների և ՄԱԿ-ի հորդորներին. բանակ
Իսրայելը վառելիքը չի թողնի Գազա՝ չնայած մարդասիրական մարմինների և ՄԱԿ-ի հորդորներին. բանակ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները պահանջում են, որ վառելիք տեղափոխվի Գազա, քանի որ դա հիվանդանոցներին և ջրի մաքրման կայաններին էլեկտրաէներգիա... 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T20:47+0400
2023-10-30T20:47+0400
2023-10-30T20:55+0400
համաս
իսրայել
պաղեստին
վառելիք
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67334195_0:86:3072:1814_1920x0_80_0_0_5eb09e0b65cea529854bcf10de7faf95.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – sputnik. Իսրայելը թույլ չի տա վառելիք մատակարարել Գազային՝ չնայած մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի խնդրանքներին, որ այն ՀԱՄԱՍ-ի կողմից չօգտագործվի: ՏեղեկությունըԺնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ և միջազգային կազմակերպություններ շաբաթներ շարունակ պահանջում են, որ վառելիքը տեղափոխվի Գազա, քանի որ դա հիվանդանոցներին և ջրի մաքրման կայաններին էլեկտրաէներգիա մատակարարելու միակ միջոցն է:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67334195_341:0:3072:2048_1920x0_80_0_0_9a952a8c7e2d3cc418776d1a54149d3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, իսրայել, պաղեստին, վառելիք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
համաս, իսրայել, պաղեստին, վառելիք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Իսրայելը վառելիքը չի թողնի Գազա՝ չնայած մարդասիրական մարմինների և ՄԱԿ-ի հորդորներին. բանակ
20:47 30.10.2023 (Թարմացված է: 20:55 30.10.2023) ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները պահանջում են, որ վառելիք տեղափոխվի Գազա, քանի որ դա հիվանդանոցներին և ջրի մաքրման կայաններին էլեկտրաէներգիա մատակարարելու միակ միջոցն է:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – sputnik. Իսրայելը թույլ չի տա վառելիք մատակարարել Գազային՝ չնայած մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի խնդրանքներին, որ այն ՀԱՄԱՍ-ի կողմից չօգտագործվի: ՏեղեկությունըԺնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ և միջազգային կազմակերպություններ շաբաթներ շարունակ պահանջում են, որ վառելիքը տեղափոխվի Գազա, քանի որ դա հիվանդանոցներին և ջրի մաքրման կայաններին էլեկտրաէներգիա մատակարարելու միակ միջոցն է:
«Մենք թույլ չենք տա վառելիք մատակարարել Գազային, և մեզ ոչինչ չի պարտավորեցնում։ Մենք չենք ուզում, որ ՀԱՄԱՍ-ն օգտագործի այն մեր դեմ», - ասել է Կոնրիկուսը ՄԱԿ-ում հավատարմագրված ACANU ասոցիացիայի լրագրողների հետ ճեպազրույցում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։