https://arm.sputniknews.ru/20231030/iranic-pvordzel-en-tmramijvoc-teghapvokhel-hajastan-bajc-meghrium-brnvel-en-tesanjut-67949012.html
Իրանից փորձել են թմրամիջոց տեղափոխել Հայաստան, բայց Մեղրիում բռնվել են. տեսանյութ
Իրանից փորձել են թմրամիջոց տեղափոխել Հայաստան, բայց Մեղրիում բռնվել են. տեսանյութ
Sputnik Արմենիա
Հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով փաթեթներ, ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T12:53+0400
2023-10-30T12:53+0400
2023-10-30T12:54+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
թմրամիջոցներ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67948534_0:69:1300:800_1920x0_80_0_0_f070834baa6d35a809d8eb9fe91b08e8.jpg
ՀՀ երկու քաղաքացիներ Իրանի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ փորձել են ԻԻՀ–ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխել Հայաստանի տարածք, սակայն բռնվել են Մեղրի քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ԱԱԾ–ն տեղեկություններ է ունեցել, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն ԻԻՀ–ի` ինքնությունը դեռևս չպարզված մի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով պատրաստվել են հոկտեմբերի 27-ին Իրանից առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ ներկրել Հայաստան։ՀՀ վերոնշյալ քաղաքացիները Մեղրիում Իրանի քաղաքացուց վերցրել են թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։«Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Վ.Ա-ն և Գ.Ա-ն ձերբակալվել են»,–նշվում է հաղորդագրությունում։Հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով հերոին, մեթամֆետամին, ափիոն և մարիխուանա տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Թմրանյութեր և արգելված իրեր. ԱԹՍ–ի միջոցով փաթեթ են նետել «Արմավիր» ՔԿՀ–ի տարածք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67948534_0:0:1068:800_1920x0_80_0_0_1497ae35b0a364d4b105e83fbb15ab09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թմրամիջոցներ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թմրամիջոցներ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իրանից փորձել են թմրամիջոց տեղափոխել Հայաստան, բայց Մեղրիում բռնվել են. տեսանյութ
12:53 30.10.2023 (Թարմացված է: 12:54 30.10.2023) Հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով փաթեթներ, ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են։
ՀՀ երկու քաղաքացիներ Իրանի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ փորձել են ԻԻՀ–ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխել Հայաստանի տարածք, սակայն բռնվել են Մեղրի քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
ԱԱԾ–ն տեղեկություններ է ունեցել, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն ԻԻՀ–ի` ինքնությունը դեռևս չպարզված մի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով պատրաստվել են հոկտեմբերի 27-ին Իրանից առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ ներկրել Հայաստան։
ՀՀ վերոնշյալ քաղաքացիները Մեղրիում Իրանի քաղաքացուց վերցրել են թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։
«Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Վ.Ա-ն և Գ.Ա-ն ձերբակալվել են»,–նշվում է հաղորդագրությունում։
Հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով հերոին, մեթամֆետամին, ափիոն և մարիխուանա տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։