00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ինչո՞ւ էր կաշկանդված Շահրամանյանը. քաղաքագետը վերլուծել է Արցախի նախագահի հարցազրույցը

© Photo : Screenshot / TVArtsakhԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի տված հարցազրույցին ու այն քայլերին, որ պետք է անեին ՀՀ իշխանությունները Արցախը փրկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ձևակերպումները Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում զգուշավոր էին, քանի որ նրա ամեն արտահայտություն կարող էր ավելի վատթարացնել Բաքվում պահվող ռազմաքաղաքական առաջնորդների վիճակը։ Sputik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետի կարծիքով` Շահրամանյանն ակնհայտորեն կաշկանդված էր նաև այն բանի համար, որ չէր ուզում սուր հակադրության մեջ մտնել Հայաստանի իշխանության հետ։
«Մի բան, սակայն, նրա հարցազրույցից պարզ էր` այն միֆը, որ Սամվել Բաբայանին (Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,–խմբ. ) ինչ–որ մեկը Բաքվում ինքնավարություն էր խոստացել, պարզվեց, որ իրականությունից շատ հեռու է, որովհետև նա (Շահրամանյանը)շատ պարզ ասաց, որ Բաքուն, անկախ արցախյան ղեկավարությունից, միշտ դրել է նույն պահանջն ու նույն օրակարգը»,– ասաց նա։
Քաղաքագետն իրատեսական չի համարում այն խոսակցությունները, թե արցախահայությունը կարող է վերադառնալ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող Արցախ։
«Արցախահայությունը հիմա չի կարող օգտվել անգամ այն ինքնավարության մակարդակից, ինչ ժամանակին առաջարկվել էր ռուսական կողմից (խոսք էր գնում մունիցիպալ ինքնավարության մասին)։ Դա կարող էր մի փոքր երաշխիք տալ, բայց հիմա, հայտնի տեսանյութի համապատկերումից հետո, որտեղ Ալիևը քայլում է Արցախի դրոշի վրայով, ինչպե՞ս եք պատկերացնում վերադարձ: Որևէ մեկը չի գնա հետ»,– ասաց նա։
Սուրեն Սուրենյանցը հատկանշական է համարում, որ Արցախի նախագահին մերժել են եթեր տրամադրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում։ Պատճառը, ըստ նրա, պարզ է` ինչ էլ խոսեր Շահրամանյանը, ակնհայտ էր դառնալու, որ ԼՂ–ի հանձնումն ու հայաթափումը Արցախի իշխանության պատասխանատվության դաշտում չէր։
«Արցախի իշխանության մեղքն այլ տեղում էր. Շահրամանյանի հարցազրույցն էլ ավելի համոզեց ինձ դրանում։ Պրահայի փաստաթղթի ստորագրումից հետո Արցախի իշխանությունները չպետք է պատրանքներ ունենային, պետք է հասկանային, որ պետք է կա՛մ գնան բարդ ինտեգրման օրակարգով, որը գուցե էլի չերաշխավորեր Արցախի հայկականությունը, կա՛մ կազմակերպեր ժողովրդի էվակուացիա, որը ամենևին այլ կերպ կլիներ»,– ասաց Սուրենյանը։
Այս իրադրության պատասխանատվությունը, ըստ քաղաքագետի, ընկնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Սուրեն Սուրենյանը համոզված է, որ Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց առաջ ՀՀ վարչապետը պետք է փաստաթղթավորված երաշխիքներ ստանար Ալիևից ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։
«Եթե դա չի արվել, պարզ է, որ Ալիևի ձեռքերն ազատ էին, և նա այլևս ոչ մի կոմպրեմիսի չի գնալու։ Սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ իշխանությունը իսկապես ոչ մի բան անել չէր կարող, որովհետև այդ դեպքում պատերազմը տեղափոխվելու էր Հայաստան` շատ կանխատեսելի հետևանքներով»,–նշեց քաղաքագետը։
Այսինքն, ըստ քաղաքագետի, ՀՀ–ի բացթողումն ու կոպիտ ձախողումը մեկ տարի առաջ է եղել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0