https://arm.sputniknews.ru/20231030/hajvord-tari-41-dprvoc-ksksen-karucel-21-n-el-avartin-khascvi-pashinjan-67947141.html
Հաջորդ տարի 41 դպրոց կսկսեն կառուցել, 21-ն էլ ավարտին կհասցվի. Փաշինյան
Հաջորդ տարի 41 դպրոց կսկսեն կառուցել, 21-ն էլ ավարտին կհասցվի. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայաստանի կառավարությունը նախատեսում է 111.6 մլրդ ՀՀ դրամ տրամադրել դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման համար։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T12:08+0400
2023-10-30T12:08+0400
2023-10-30T12:09+0400
նիկոլ փաշինյան
դպրոց
շինարարություն
աժ (ազգային ժողով)
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59666100_0:64:1600:964_1920x0_80_0_0_8f6d8ade637f3a7be0d7c07ff3dcf3e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի սկզբի դրությամբ 41 դպրոց շինարարության ընթացքի մեջ կլինի։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նախագծման ավարտի և շինարարության մրցույթի նախապատրաստական փուլում է ավելի քան 200 դպրոց, այդ թվում 75 կրթահամալիր։ Նոյեմբեր ամսից դրանց շինարարության մրցույթները կմեկնարկեն։ Թվարկածների մեջ ներառված չեն այն դպրոցները, որտեղ կառուցվում կամ վերակառուցվում են մարզադահլիճներ։Փաշինյանը նաև ընդգծեց, որ 2023 թվականի ընթացքում 300 դպրոցից 26-ի կառուցումն արդեն ավարտված է, ևս 8 դպրոցի կառուցում էլ ավարտին կհասցվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59666100_138:0:1558:1065_1920x0_80_0_0_ec0a3e2d9cc3828a9998bb5e32e395c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դպրոց, շինարարություն, աժ (ազգային ժողով), բյուջե
նիկոլ փաշինյան, դպրոց, շինարարություն, աժ (ազգային ժողով), բյուջե
Հաջորդ տարի 41 դպրոց կսկսեն կառուցել, 21-ն էլ ավարտին կհասցվի. Փաշինյան
12:08 30.10.2023 (Թարմացված է: 12:09 30.10.2023) Հայաստանի կառավարությունը նախատեսում է 111.6 մլրդ ՀՀ դրամ տրամադրել դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման համար։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի սկզբի դրությամբ 41 դպրոց շինարարության ընթացքի մեջ կլինի։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հաջորդ տարի 41 դպրոցից 21-ի շինարարությունը կավարտվի, այսինքն` ընդհանուր առմամբ դեկտեմբերին արդեն 55 դպրոց կառուցված կլինի։ Եվս 20 դպրոցի շինարարությունը կավարտվի 2025-2026 թթ.։ 300 դպրոցի, 500 մանկապարտեզի կառուցման հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման նպատակով 2024 թվականի բյուջեով նախատեսվել է 111.6 մլրդ ՀՀ դրամ։ Այն 2023 թվականի 38.7 մլրդ դրամի համեմատ ավելին է 72 մլրդ դրամով»,– ասաց նա։
Նախագծման ավարտի և շինարարության մրցույթի նախապատրաստական փուլում է ավելի քան 200 դպրոց, այդ թվում 75 կրթահամալիր։ Նոյեմբեր ամսից դրանց շինարարության մրցույթները կմեկնարկեն։ Թվարկածների մեջ ներառված չեն այն դպրոցները, որտեղ կառուցվում կամ վերակառուցվում են մարզադահլիճներ։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ 2023 թվականի ընթացքում 300 դպրոցից 26-ի կառուցումն արդեն ավարտված է, ևս 8 դպրոցի կառուցում էլ ավարտին կհասցվի։