https://arm.sputniknews.ru/20231030/adrbejani-het-khaghaghutjan-3-himnakan-skzbunqnery-hamadzajnecvats-en-pashinjan-67941974.html
Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են Փաշինյան
Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` եթե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կդառնա։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T10:24+0400
2023-10-30T10:24+0400
2023-10-30T16:18+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67966567_0:139:1600:1039_1920x0_80_0_0_5c1be55ea58fefd713bdbec937d44116.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։Փաշինյանը հիշեցրեց սկզբունքներից մեկը, համաձայն որի` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` համապատասխանաբար 29.800 ք/կմ և 86.600 ք/կմ։ Նա նշեց, որ այս թվերը հիմք են վերցվել` հասկանալով, որ հետագա քննարկումների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա և դելիմիտացիա։Վարչապետը հավելեց` այդ թվերը վերցված են խորհրդային հանրագիտարաններից (1977 թ. հրատարակություն)` Հայաստանի խորհրդային սոցիալիստական և Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների վերաբերյալ վերջին արձանագրումներից։«Երկրորդ սկզբունքն այն է, որ կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ, ըստ էության, ելնում ենք այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ։ Հաջորդ սկզբունքն էլ ներառված է նախորդ 2 սկզբունքում` կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները։ Դրանք գործելու են փոխադարձության և հավասարության հիման վրա»,– ասաց նա։Փաշինյանն անդրադարձավ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` նշելով, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67966567_325:117:1591:1066_1920x0_80_0_0_7e9409ed2e23c6f0c0261e1dd0836df0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր
Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են Փաշինյան
10:24 30.10.2023 (Թարմացված է: 16:18 30.10.2023) ՀՀ վարչապետի խոսքով` եթե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կդառնա։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
«Եթե կողմերը հավատարիմ են մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց սկզբունքներից մեկը, համաձայն որի` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` համապատասխանաբար 29.800 ք/կմ և 86.600 ք/կմ։ Նա նշեց, որ այս թվերը հիմք են վերցվել` հասկանալով, որ հետագա քննարկումների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա և դելիմիտացիա։
Վարչապետը հավելեց` այդ թվերը վերցված են խորհրդային հանրագիտարաններից (1977 թ. հրատարակություն)` Հայաստանի խորհրդային սոցիալիստական և Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների վերաբերյալ վերջին արձանագրումներից։
«Երկրորդ սկզբունքն այն է, որ կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ, ըստ էության, ելնում ենք այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ։ Հաջորդ սկզբունքն էլ ներառված է նախորդ 2 սկզբունքում` կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները։ Դրանք գործելու են փոխադարձության և հավասարության հիման վրա»,– ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագծին` նշելով, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի
հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։