https://arm.sputniknews.ru/20231030/67938485.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
▪️ Արցախի նախագահը ծավալուն հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին և դրանից հետո տեղի ունեցած... 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T09:00+0400
2023-10-30T09:00+0400
2023-10-30T09:13+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67938796_0:0:962:541_1920x0_80_0_0_9c4574c05e3581ffb2ca437b33442397.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
▪️ Արցախի նախագահը ծավալուն հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին և դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին։ Նա պարզաբանել է, թե ինչպես է ստացվել, որ նա կարողացել է հասել Հայաստան, իսկ Արցախի նախկին նախագահները՝ ոչ։ Սամվել Շահրամնյանն ասել է, որ Հայաստան է տեղափոխվել ուղղաթիռով, որում եղել են նաև պաշտպանության նախարարն ու անվտանգության 2 աշխատակից։
▪️ «Ադրբեջանի վերջին հարձակումը Արցախի՝ նոր նախագահի ընտրության պատճառով չէր»,- ասել է Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում։ Ռազմական գործողությունների այդ պլանը Բաքուն մշակել էր մինչև նախագահի ընտրությունը։
▪️ Ադրբեջանական զորքն արդեն Ստեփանակերտի մոտ էր, երբ Արցախը սկսել է բանակցությունները ռազմական գործողությունը կանգնեցնելու համար։ Ադրբեջանական առաջին փաստաթուղթը չեն ընդունել։ Բանակցություններից հետո ընդունել են մի փաստաթուղթ, ըստ որի Պաշտպանության Բանակը լուծարվելու էր, զենքը հանձնելու էին և հանդիպում էր լինելու Եվլախում։ Արցախի նախագահը նշել է, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել, թե ինչ են իրենք ստորագրում։
▪️ Արցախի իշխանությունների օրակարգի գլխավոր հարցը բնակիչներին Արցախ վերադարձնելն է։ Նախագահ Սամվել Շահրամանյանն անհրաժեշտ է համարում սկսել քննարկումներ Արցախի կարգավիճակի և արցախցիների վերադարձի մասին։ Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե ի՞նչ կարգավիճակով վերադարձի մասին է խոսքը՝ նշելով, որ դա բանակցությունների հարց է, և, որ արցախցիների վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։
▪️ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որում կընդգրկվեն չեզոք երկրների անդամներ: Արցախում հայության իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է պրոֆեսիոնալ գործի, հետևի ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված արժեքներին և լինի անկողմնակալ։
▪️ Գիշերը Մախաչկալայի օդանավակայանում ամբոխը ներխուժել է օդանավակայան Թել Ավիվից եկող իսրայելցիներին որոնելու համար։ Անվտանգության աշխատակիցները չեն կարողացել զսպել նրանց։ Ցուցարարներն այդ կերպ իրենց բողոքն են հայտնել Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին։ Նրանցից մեկը բարձրացել է Պաղեստինի դրոշը։
▪️ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցին, որտեղ ապաստանել է մոտ 12 հազար մարդ։
▪️ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մոտ հազար 300 երեխա։ Մոտ 1000 երեխա շարունակում է մնալ փլատակներում։ Հոկտեմբերի 7-ից մինչև այսօր Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 8 հազար 5 մարդ։
▪️ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, որոնք կարող են ստիպել քայլեր ձեռնարկել: Վաշինգտոնը խնդրում է ոչինչ չանել, բայց շարունակում է լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին,- նշված է Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության տեքստում:
▪️ Արցախի նախագահը ծավալուն հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին և դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին։ Նա պարզաբանել է, թե ինչպես է ստացվել, որ նա կարողացել է հասել Հայաստան, իսկ Արցախի նախկին նախագահները՝ ոչ։ Սամվել Շահրամնյանն ասել է, որ Հայաստան է տեղափոխվել ուղղաթիռով, որում եղել են նաև պաշտպանության նախարարն ու անվտանգության 2 աշխատակից։ ▪️ «Ադրբեջանի վերջին հարձակումը Արցախի՝ նոր նախագահի ընտրության պատճառով չէր»,- ասել է Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում։ Ռազմական գործողությունների այդ պլանը Բաքուն մշակել էր մինչև նախագահի ընտրությունը։▪️ Ադրբեջանական զորքն արդեն Ստեփանակերտի մոտ էր, երբ Արցախը սկսել է բանակցությունները ռազմական գործողությունը կանգնեցնելու համար։ Ադրբեջանական առաջին փաստաթուղթը չեն ընդունել։ Բանակցություններից հետո ընդունել են մի փաստաթուղթ, ըստ որի Պաշտպանության Բանակը լուծարվելու էր, զենքը հանձնելու էին և հանդիպում էր լինելու Եվլախում։ Արցախի նախագահը նշել է, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել, թե ինչ են իրենք ստորագրում։▪️ Արցախի իշխանությունների օրակարգի գլխավոր հարցը բնակիչներին Արցախ վերադարձնելն է։ Նախագահ Սամվել Շահրամանյանն անհրաժեշտ է համարում սկսել քննարկումներ Արցախի կարգավիճակի և արցախցիների վերադարձի մասին։ Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե ի՞նչ կարգավիճակով վերադարձի մասին է խոսքը՝ նշելով, որ դա բանակցությունների հարց է, և, որ արցախցիների վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ ▪️ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որում կընդգրկվեն չեզոք երկրների անդամներ: Արցախում հայության իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է պրոֆեսիոնալ գործի, հետևի ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված արժեքներին և լինի անկողմնակալ։▪️ Գիշերը Մախաչկալայի օդանավակայանում ամբոխը ներխուժել է օդանավակայան Թել Ավիվից եկող իսրայելցիներին որոնելու համար։ Անվտանգության աշխատակիցները չեն կարողացել զսպել նրանց։ Ցուցարարներն այդ կերպ իրենց բողոքն են հայտնել Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին։ Նրանցից մեկը բարձրացել է Պաղեստինի դրոշը։ ▪️ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցին, որտեղ ապաստանել է մոտ 12 հազար մարդ։ ▪️ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մոտ հազար 300 երեխա։ Մոտ 1000 երեխա շարունակում է մնալ փլատակներում։ Հոկտեմբերի 7-ից մինչև այսօր Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 8 հազար 5 մարդ։▪️ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, որոնք կարող են ստիպել քայլեր ձեռնարկել: Վաշինգտոնը խնդրում է ոչինչ չանել, բայց շարունակում է լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին,- նշված է Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության տեքստում: Sputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67938796_0:0:722:541_1920x0_80_0_0_175c18c6f4309c5001ce027b33dd7580.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио