00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024 թվականին ՀՀ բյուջեի եկամուտների աճը կկազմի 13%, ՀՆԱ-ի աճը՝ 7%

© Photo : Unsplash / Melissa Walker HornՄանրադրամ
Մանրադրամ - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Մանրադրամ
Բաժանորդագրվել
Սպասվում է, որ հարկերի աճը կկազմի 15%, այսինքն` զգալիորեն կգերազանցի տնտեսության ընդհանուր աճը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 2024 թվականին բյուջեի եկամուտները նախատեսվում է համալրել 2 տրիլիոն 676,1 մլրդ դրամով կամ 13,1%–ով ավելի, քան 2023 թվականի ակնկալվող ցուցանիշը, և շուրջ 30%–ով ավելի, քան 2022 թվականի փաստացի ցուցանիշը։ Այս մասին ասվում է հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում, որի քննարկումները սկսվել են ԱԺ–ում։
2024 թվականին նախատեսված է ՀՆԱ–ի 7% աճ (բացարձակ թվերով՝ 10 տրլն 496 մլրդ դրամ կամ 26,2 մլրդ դոլար)։
Առանձին հարկատեսակների հավաքագրման կանխատեսում չի տրվում, սակայն սպասվում է, որ դրանց աճը կկազմի 15%, այսինքն` կգերազանցի տնտեսության ընդհանուր աճը։ Հարկերի ծավալը բացարձակ թվերով ակնկալվում է 2 տրլն 566 մլրդ դրամ կամ մոտ 6,4 մլրդ դոլար։
Ինչ վերաբերում է տուրքերին, ապա այն բանից հետո, երբ 2023 թվականին չեղարկվեց բարձր տուրքը (պղնձի և մոլիբդենի արտահանման համար), որով հարկվում էին հանքարդյունաբերության խոշորագույն ընկերությունների մեծ մասը, տուրքերի գծով հավաքագրումները զգալի նվազեցին (ավելի հստակ` վերադարձան մինչև 2022 թվականի մակարդակ, երբ այն ներդրվեց)։ Եթե 2022 թվականին 106,4 մլրդ պետական տուրք էր հավաքվել, ապա 2023 թվականին ակնկալվում է հավաքել 52,2 մլրդ, 2024–ի համար նախատեսվում է ավելի շատ` 62,6 մլրդ։
ՀՀ–ում 1900 տոննա միրգ են վաճառել առանց հաշվարկային փաստաթղթերի. ՊԵԿ-ի բացահայտումը
Ակնկալվող աճը պայմանավորված է առցանց շահումով խաղերի նոր տուրքերով, որոնք ուժի մեջ են մտնում հաջորդ տարվանից։ Ընդունված խաղադրույքների յուրաքանչյուր 100 մլրդ դրամի համար առցանց խաղատները պետք է վճարեն 175 մլն դրամ, իսկ առցանց տոտալիզատորները` յուրաքանչյուր 50 մլրդ խաղադրույքի համար 50 մլն դրամ։
Պետբյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 17,4 միլիար դրամի չափով կամ 16,4% ավելի, քան նախատեսվում է 2023 թվականին։ Միևնույն ժամանակ կշարունակվի կապիտալ ծախսերի զգալի աճը (շինարարություն)։ Եթե 2023 թվականին դրանց աճը նախատեսվում է շուրջ 60%–ով, ապա 2024 թվականին` 27%–ով։
2023 թվականին նախանշված ցուցանիշների համեմատ` 2024 թվականին սոցիալական ապահովման ծախսերը պետք է աճեն շուրջ 15,5%–ով` մինչև 755,3 մլրդ դրամ, առողջապահության ծախսերը` մոտ 14,5%–ով` մինչև 170,7 մլրդ, կրթության ծախսերը` 38%-ով` մինչև 291,9 մլրդ։ Պաշտպանության ոլորտի, ոստիկանության և դատական համակարգի ծախսերը պետք է աճեն 7,8%–ով, այսինքն` մինչև 777,8 մլրդ։
Առնվազն 7% տնտեսական աճ ենք ակնկալում. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
0