https://arm.sputniknews.ru/20231029/lemkini-instituty-pahanjum-e-makic-patshatsh-araqelutjun-ugharkel-arcakhi-hanrapetutjun-67929206.html
Լեմկինի ինստիտուտը պահանջում է ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն
Լեմկինի ինստիտուտը պահանջում է ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն
Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի առաքելության հայտարարած արդյունքները լուրջ կասկածներ են հարուցում դրա բարեխղճության վերաբերյալ և խաթարում միջազգային հանրության հավաքական վստահությունը... 29.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-29T13:13+0400
2023-10-29T13:13+0400
2023-10-29T13:29+0400
լեմկինի ինստիտուտ
արցախ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67036857_320:0:1600:720_1920x0_80_0_0_3b9304f8000f1f8749ba9d64acdc5164.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ կատարած այցի արդյունքներից։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` պահանջելով ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն, որում ներգրավված կլինեն միջազգային թիմի անդամներ չեզոք երկրներից տեղում առկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն կատարելու համար:ՄԱԿ-ը հայտարարել էր, որ առաքելության նպատակն է գնահատել իրավիճակը տեղում և ինչպես Լեռնային Ղարաբաղում մնացած, այնպես էլ տեղափոխված մարդկանց հումանիտար կարիքները բացահայտել։ Լեմկինի ինստիտուտն ընդգծում է` ՄԱԿ–ը բավականին բարդ նպատակի մասին էր հայտարարել, սակայն այն իրականացվել է ընդամենը 1 օրվա ընթացքում, ինչը հարց է առաջացնում` որքանով լուրջ է վերաբերվել ՄԱԿ-ի առաքելությունը տեղում իրավիճակի գնահատման խնդրին: Նշվում է նաև, որ սա վերջին 30 տարվա ընթացքում ՄԱԿ-ի առաջին այցն էր տարածաշրջան:Լեմկինի ինստիտուտը նկատում է` ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մի քանի նիստ է անցկացրել Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով, ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշումներ է կայացրել, որոնք անտեսվել են Ադրբեջանի կողմից։ Լեմկինի ինստիտուտը մի քանի անգամ նախազգուշացրել է Արցախում հայերի համար ցեղասպանության չափազանց բարձր ռիսկի մասին, սակայն ՄԱԿ-ը տարածաշրջան առաքելություն է ուղարկել միայն ադրբեջանական հարձակման ավարտից և Արցախի նախկին հանրապետությունից ավելի քան 100000 հայերի հեռանալուց հետո:Ինստիտուտը նաև տարակուսած է ՄԱԿ–ի հայտնած թվերի առնչությամբ, թե Արցախում մնացած հայերի թիվը 50-ից 1000 է։ Այն հակասում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ներկայացրած թվերին, որը պնդում էր, որ այս պահին տարածաշրջանում 40-ից ոչ ավելի մարդ է մնացել: Տարակուսելի է նաև ՄԱԿ–ի տարածած հայտարարության այն հատվածը, թե Ստեփանակերտի` իրենց այցելած շրջաններում չեն տեսել վնասված քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներառյալ` հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի տներ։ Լեմկինի ինստիտուտը շեշտում է` կան ստուգելի լուսանկարչական ապացույցներ Ստեփանակերտ քաղաքում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մասին, որոնք ռմբակոծվել են Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ժամանակ:«Հատկանշական է, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված չեն եղել ՄԱԿ-ում հայկական առաքելության ներկայացուցիչները, և առաքելությունը չի այցելել Սյունիքի մարզ՝ խոսելու Արցախից դուրս եկած հայ փախստականների հետ»,– նշված է հայտարարության մեջ։Ուստի Լեմկինի ինստիտուտն առաքելության աշխատանքը համարում է չստացված, քանի որ չի հաջողվել ճշգրիտ ներկայացնել կամ գնահատել Արցախի Հանրապետությունում տիրող իրական իրավիճակը:Հավելում, որ այս ամենը խաթարում է այն վստահությունը, որը միջազգային հանրությունը հավաքականորեն ցուցաբերում է ՄԱԿ–ի աշխատանքի նկատմամբ:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67036857_626:0:1586:720_1920x0_80_0_0_7bb16ada366e2c6da52199fe5f0dc028.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեմկինի ինստիտուտ, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լեռնային ղարաբաղ, ադրբեջան, բռնի տեղահանված
լեմկինի ինստիտուտ, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լեռնային ղարաբաղ, ադրբեջան, բռնի տեղահանված
Լեմկինի ինստիտուտը պահանջում է ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն
13:13 29.10.2023 (Թարմացված է: 13:29 29.10.2023) ՄԱԿ–ի առաքելության հայտարարած արդյունքները լուրջ կասկածներ են հարուցում դրա բարեխղճության վերաբերյալ և խաթարում միջազգային հանրության հավաքական վստահությունը կառույցի հանդեպ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ կատարած
այցի արդյունքներից։ Այս մասին
հայտարարություն է տարածել ինստիտուտը` պահանջելով ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն, որում ներգրավված կլինեն միջազգային թիմի անդամներ չեզոք երկրներից տեղում առկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն կատարելու համար:
«Արցախում հայերի իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալիզմով, անկողմնակալությամբ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներին հավատարիմ»,– շեշտված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ը հայտարարել էր, որ առաքելության նպատակն է գնահատել իրավիճակը տեղում և ինչպես Լեռնային Ղարաբաղում մնացած, այնպես էլ տեղափոխված մարդկանց հումանիտար կարիքները բացահայտել։ Լեմկինի ինստիտուտն ընդգծում է` ՄԱԿ–ը բավականին բարդ նպատակի մասին էր հայտարարել, սակայն այն իրականացվել է ընդամենը 1 օրվա ընթացքում, ինչը հարց է առաջացնում` որքանով լուրջ է վերաբերվել ՄԱԿ-ի առաքելությունը տեղում իրավիճակի գնահատման խնդրին: Նշվում է նաև, որ սա վերջին 30 տարվա ընթացքում ՄԱԿ-ի առաջին այցն էր տարածաշրջան:
Լեմկինի ինստիտուտը նկատում է` ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մի քանի նիստ է անցկացրել Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով, ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշումներ է կայացրել, որոնք անտեսվել են Ադրբեջանի կողմից։ Լեմկինի ինստիտուտը մի քանի անգամ նախազգուշացրել է Արցախում հայերի համար ցեղասպանության չափազանց բարձր ռիսկի մասին, սակայն ՄԱԿ-ը տարածաշրջան առաքելություն է ուղարկել միայն ադրբեջանական հարձակման ավարտից և Արցախի նախկին հանրապետությունից ավելի քան 100000 հայերի հեռանալուց հետո:
«Այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 30–ին՝ Լեռնային Ղարաբաղում առաքելության տեղակայումից ընդամենը մեկ օր առաջ, 1 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել ՄԱԿ–ի բնակավայրերի ծրագրին, միայն ավելացնում է առաքելության ազնվության և թափանցիկության վերաբերյալ մեր մտահոգությունները»,– նշված է հայտարարության մեջ:
Ինստիտուտը նաև տարակուսած է ՄԱԿ–ի հայտնած թվերի առնչությամբ, թե Արցախում մնացած հայերի թիվը 50-ից 1000 է։ Այն հակասում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ներկայացրած թվերին, որը պնդում էր, որ այս պահին տարածաշրջանում 40-ից ոչ ավելի մարդ է մնացել: Տարակուսելի է նաև ՄԱԿ–ի տարածած հայտարարության այն հատվածը, թե Ստեփանակերտի` իրենց այցելած շրջաններում չեն տեսել վնասված քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներառյալ` հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի տներ։ Լեմկինի ինստիտուտը շեշտում է` կան ստուգելի լուսանկարչական ապացույցներ Ստեփանակերտ քաղաքում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մասին, որոնք ռմբակոծվել են Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ժամանակ:
«Հատկանշական է, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված չեն եղել ՄԱԿ-ում հայկական առաքելության ներկայացուցիչները, և առաքելությունը չի այցելել Սյունիքի մարզ՝ խոսելու Արցախից դուրս եկած հայ փախստականների հետ»,– նշված է հայտարարության մեջ։
Ուստի Լեմկինի ինստիտուտն առաքելության աշխատանքը համարում է չստացված, քանի որ չի հաջողվել ճշգրիտ ներկայացնել կամ գնահատել Արցախի Հանրապետությունում տիրող իրական իրավիճակը:
«Մենք խորապես համոզված ենք, որ «առաքելություն հանուն առաքելության» իրականացումն ու «հայտարարություն հանուն հայտարարության» հանդես գալը համարժեք պատասխաններ չեն այնպիսի լուրջ և վտանգավոր իրավիճակներին, ինչպիսին ծավալվել Է Հարավային Կովկասում: Մենք կասկածի տակ ենք դնում այս առաքելության բարեխղճությունը»,– ընդգծում է ինստիտուտը։
Հավելում, որ այս ամենը խաթարում է այն վստահությունը, որը միջազգային հանրությունը հավաքականորեն ցուցաբերում է ՄԱԿ–ի աշխատանքի նկատմամբ:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։