00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակից խուսափած քաղաքացիները կկարողանան գումարի դիմաց ազատվել քրեական հետապնդումից

© Asatur YesayantsՆորակոչիկների պայուսակներ
Նորակոչիկների պայուսակներ - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2023
Նորակոչիկների պայուսակներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորի կարծիքով` նոր օրենքը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հայրենիք վերադառնալ, բացի այդ լրացուցիչ գումարներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով բանակից խուսափած քաղաքացիները կկարողանան դա անել զինվորական ծառայության անցնելու, կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1.
զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով
2.
զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ
3.
զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.
4.
զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.
5.
զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ։
Ըստ Սարգսյանի` այս նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։
«Այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք, կամրապնդվեն ու կխորանան սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը և այլն»,– վստահ է պատգամավորը։
Բացի այդ` նաև ռեսուրսների խնայողություն կլինի` թե՛ մարդկային, թ՛ե նյութական, որոնք օգտագործվում էին բանակից խուսափածներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Նշենք, որ գործող օրենսդրությամբ 18-ից 27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայությունից խուսափելու համար օրենսդրությամբ սահմանված է պատիժ` ազատազրկման ձևով:
27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ։
Լրահոս
0