https://arm.sputniknews.ru/20231029/ambvoghj-kjanqum-ajd-patkernery-glkhums-kmnan-prkarari-verjin-orern-arcakhum-67734442.html
«Ամբողջ կյանքում այդ պատկերները գլխումս կմնան». փրկարարի վերջին օրերն Արցախում
«Ամբողջ կյանքում այդ պատկերները գլխումս կմնան». փրկարարի վերջին օրերն Արցախում
Sputnik Արմենիա
Հրանտ Ավանեսյանը մեկն է այն հարյուրավոր փրկարարներից, որը, վտանգելով իր կյանքը, որոնողափրկարարական աշխատանքներ է կատարել, իսկ հիմա փորձում է նոր կյանք սկսել... 29.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-29T16:25+0400
2023-10-29T16:25+0400
2023-10-29T16:25+0400
արցախ
հայաստան
փրկարար
շրջափակում
տորթ
պայթյուն
ասկերան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67732593_0:134:750:556_1920x0_80_0_0_75af37d6c58e2ebb60a75fa78dbd2cc2.jpg
Արցախի Ասկերանի շրջանից Հայաստան բռնագաղթած փրկարար Հրանտը վերջիններից է լքել հայրենի հողը։ Նա իր գործընկերների հետ դուրս է բերել սեպտեմբերի 19-ին սկսված լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների, խաղաղ բնակիչների անշնչացած դիերը, գտել անհետ կորածների։Sputnik Արմենիան այցելել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի բնակչության և տարածքների պաշտպանության բաժանմունքի պետ, մայոր Հրանտ Ավանեսյանին, որն իր 31 տարեկանում 3 պատերազմ է տեսել, բայց հատկապես սեպտեմբերի 19-ին և դրանից հետո տեսածը երբեք չի մոռանա` ռազմական գործողություններ, Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստի պայթյուն, հարյուրավոր զինծառայողների և խաղաղ բնակիչների մահեր...Երբ պարտավոր ես շարունակել գործդ…Արցախում 2016 թվականից ի վեր տեղի ունեցած բոլոր ռազմական գործողությունների ժամանակ և դրանից հետո փրկարարների աշխատանքն իրականացվել է 24/7 ռեժիմով։Հրանտն ասում է` այն, ինչի միջով իրենք են անցել, դժոխք է եղել։ Մղձավանջը մի պահ «տոնի» է վերածվել, երբ կարողացել են դիրքերից, գյուղերից կամ քաղաքներից ողջ մարդկանց գտնել ու տարհանել։ Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելուց առաջ նրանց ուղեկցել է տվյալ տարածքի բնակիչը, որը քաջածանոթ է եղել տեղանքին։Ռազմական վերջին գործողությունների ընթացքում և դրանից հետո ոչ միայն կյանքեր են փրկել կամ դիեր տարհանել, այլև դեպքեր են եղել, երբ պետք է եղել շփվել այն ծնողների հետ, որոնք ոչ մի լուր չեն ունեցել իրենց զավակներից... Հրանտն անգամ չգիտի, թե որն էր ավելի վատ` տեսնել երիտասարդների, տարեցների, երեխաների դիերը և դուրս բերել դրանք, թե այդ իրավիճակում տարբեր ծնողների հետ շփումը։Ասում է` իրենց դեպքում աշխատանքային օրվա ավարտը հարաբերական հասկացություն էր։ Փրկարարի գործը սեփական «ես»–ը մի կողմ դնելն է և բոլորին հասկանալը։ Փորձել է հենց այդ կարգախոսով առաջնորդվել։«Դաժան էր, վերջին օրերին ուղղակի ահավոր էր»,– ասում է Հրանտը և ավելացնում` շատ է օգտագործում «դաժան» բառը, բայց այլ բառ չի գտնում իր ապրածը նկարագրելու համար։Պատերազմից բացի, դաժան էր նաև Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցածը։ Այդ օրը Հրանտի ընտանիքի անդամներն էլ են այնտեղ գնացել բենզին վերցնելու համար։ Պայթյունի լուրը լսելուն պես սկզբում զանգել է նրանց, բայց ապարդյուն. այդ օրերին կապն ամբողջությամբ անջատված էր Արցախում։ Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունից մոտ 2-3 րոպե առաջ հարազատները հեռացած են եղել տարածքից։Պատմում է` Արցախի տարածքում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել մինչև սեպտեմբերի 26-27-ը, դուրս են եկել միայն այն պատճառով, որ ադրբեջանական զինվորականներն արդեն Ասկերան էլ էին մտել։ Սեպտեմբերի 27-ին ուղևորվել են Հայաստան, 3 օր ճանապարհին են եղել։Ընտանիքում` ամեն ինչ սեփական ուժերովՀրանտն իր 5–հոգանոց ընտանիքի հետ այժմ ապրում է ՀՀ Արարատի մարզում ու փորձում է նոր կյանք սկսել։Նրա հայրը` 51-ամյա Հրաչ Ավանեսյանը, մոտ 40 տարվա աշխատանքային փորձ ունի, վարսավիր է։ Սկզբում «բուդկա» է ունեցել, հետ մեկհարկանի շենք է կառուցել և այնտեղ շարունակել իր փոքրիկ բիզնեսը։ Տունն էլ 2 անգամ է սեփական ուժերով կառուցել։ Սկզբում` 1990-ականների պատերազմից առաջ, որը թշնամին գրադի մեկ հարվածով հողին է հավասարեցրել, մյուսը` պատերազմից հետո, որտեղ էլ ապրել են մինչև սեպտեմբերի 26-ը։Մայրը` Ալվարդ Ավանեսյանը, զինվորական է։ Որոշակի ընդհատումներով, բայց շուրջ 25 տարի աշխատել է Ասկերանի զինկոմիսարիատում։ Աշխատանքից հետո տան գործերն է արել, խմորեղեն թխել։Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունըԱրցախից բերած իրերը և խնամքով պահած բանալինԱվանեսյաններն իրենց հետ շատ բան չեն բերել` առաջին անհրաժեշտության իրեր, մի քանի հագուստ, սպիտակեղեն։ Հրանտը Հայաստան է բերել է նաև արցախյան տան բանալին։ Ասում է` տունը մաքրել են, հավաքել, դուռը բանալիով փակել են ու լքել գյուղը. դեռ հույս ունեն, որ կվերադառնան Ասկերան։Իրենց համար թանկ իրերից նաև տան փոքրիկ վառարանն են բերել ու հարիչը։ Հրանտի կինը` Արմինեն, որը ֆիզարձակուրդ գնալուց առաջ աշխատել է բանկում, հպարտությամբ ասում է` ամուսինը նաև հրաշալի հրուշակագործ է։ Պատմում է, որ գործից հետո Հրանտը եկել է տուն, որքան էլ հոգնած լիներ, գիշերները մոր հետ տորթեր է թխել։ Որդու` 2.5 տարեկան Հրաչի ծնվելուց մի քանի ամիս հետո է հստակ որոշել, որ պետք է տորթեր թխել սովորի, ու մի քանի անգամ փորձելուց հետո ստացվել է։«Սկզբում բենտո տորթեր էի (փոքր տեսակի տորթեր. խմբ.) թխում։ Ամեն ամիս Հրաչիս ծննդյան օրը թխում էի, իսկ մեծ տորթը պատրաստել եմ նրա 1 տարեկանին։ Մոտ 1.5 տարվա ընթացքում համարյա մասնագիտություն էր դարձել, բայց անցած տարվա դեկտեմբերից, երբ բլոկադան սկսվեց, հումքը սկզբում քիչ էր, հետո էլ չկար, դժվար էր մեծ տորթեր թխելը։ Միայն մի քանի անգամ բենտորներ եմ թխել երեխաների համար, քանի որ շրջափակման սկզբնական շրջանում 1 պարկ ցորեն էի ձեռք բերել ու ալյուր ստացել»,– ասում է Հրանտը։Արցախում թողածըՀարցին, թե ինչ են թողել Արցախում, որ ամենաշատն են կարոտում կամ ափսոսում, ընտանիքի անդամները միաձայն պատասխանում են` հուշերը։ 2.5 տարեկան Հրաչիկն էլ դեռ մտածում է, թե Արցախում է։ Երբ Հայաստանում ապրող ընկերները, բարեկամները խաղալիք են նվիրում, ասում է. «Ես տանը սրանից ունեմ, պետք չի»։Հնաբերդի դպրոցի լքված շենքում 65 արցախցի է ապրում. ինչպես են այն տաքացնելու ձմռանը` չգիտենԱվանեսյաններն այս իրավիճակում շնորհակալ են Աստծուն, որ ողջ–առողջ են դուրս եկել այդ շրջափակումից, մտածում են` իրար հետ կկարողանան կրկին ոտքի կանգնել ու ստեղծել այն, ինչ ունեցել են հայրենի Արցախում։
ասկերան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_57f3e3d0dadaaa4e12056fd2326db4e5.jpg
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_57f3e3d0dadaaa4e12056fd2326db4e5.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67732593_0:160:750:723_1920x0_80_0_0_cbd7184f1163fd37f2d0e8a0c022938c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_57f3e3d0dadaaa4e12056fd2326db4e5.jpg
արցախ, հայաստան, փրկարար, շրջափակում, տորթ, պայթյուն, ասկերան
արցախ, հայաստան, փրկարար, շրջափակում, տորթ, պայթյուն, ասկերան
«Ամբողջ կյանքում այդ պատկերները գլխումս կմնան». փրկարարի վերջին օրերն Արցախում
Հրանտ Ավանեսյանը մեկն է այն հարյուրավոր փրկարարներից, որը, վտանգելով իր կյանքը, որոնողափրկարարական աշխատանքներ է կատարել, իսկ հիմա փորձում է նոր կյանք սկսել Հայաստանում։
Արցախի Ասկերանի շրջանից Հայաստան բռնագաղթած փրկարար Հրանտը վերջիններից է լքել հայրենի հողը։ Նա իր գործընկերների հետ դուրս է բերել սեպտեմբերի 19-ին սկսված լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների, խաղաղ բնակիչների անշնչացած դիերը, գտել անհետ կորածների։
Sputnik Արմենիան այցելել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի բնակչության և տարածքների պաշտպանության բաժանմունքի պետ, մայոր Հրանտ Ավանեսյանին, որն իր 31 տարեկանում 3 պատերազմ է տեսել, բայց հատկապես սեպտեմբերի 19-ին և դրանից հետո տեսածը երբեք չի մոռանա` ռազմական գործողություններ, Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստի պայթյուն, հարյուրավոր զինծառայողների և խաղաղ բնակիչների մահեր...
Երբ պարտավոր ես շարունակել գործդ…
Արցախում 2016 թվականից ի վեր տեղի ունեցած բոլոր ռազմական գործողությունների ժամանակ և դրանից հետո փրկարարների աշխատանքն իրականացվել է 24/7 ռեժիմով։
Հրանտն ասում է` այն, ինչի միջով իրենք են անցել, դժոխք է եղել։ Մղձավանջը մի պահ «տոնի» է վերածվել, երբ կարողացել են դիրքերից, գյուղերից կամ քաղաքներից ողջ մարդկանց գտնել ու տարհանել։ Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելուց առաջ նրանց ուղեկցել է տվյալ տարածքի բնակիչը, որը քաջածանոթ է եղել տեղանքին։
«Պատերազմական իրավիճակներում դու ավելի շատ ես գիտակցում` պետք է կյանքեր փրկել, պարտավոր ես շարունակել գործդ, ինչ էլ որ լինի... Այն, ինչ մենք ներսում ենք տեսել, ոչ ոք չի կարող պատկերացնել ու զգալ, դրանք աննկարագրելի դաժան տեսարաններ էին։ Ամբողջ կյանքում այդ պատկերները գլխումս կմնան»,– նշում է Հրանտը։
Ռազմական վերջին գործողությունների ընթացքում և դրանից հետո ոչ միայն կյանքեր են փրկել կամ դիեր տարհանել, այլև դեպքեր են եղել, երբ պետք է եղել շփվել այն ծնողների հետ, որոնք ոչ մի լուր չեն ունեցել իրենց զավակներից... Հրանտն անգամ չգիտի, թե որն էր ավելի վատ` տեսնել երիտասարդների, տարեցների, երեխաների դիերը և դուրս բերել դրանք, թե այդ իրավիճակում տարբեր ծնողների հետ շփումը։
Ասում է` իրենց դեպքում աշխատանքային օրվա ավարտը հարաբերական հասկացություն էր։ Փրկարարի գործը սեփական «ես»–ը մի կողմ դնելն է և բոլորին հասկանալը։ Փորձել է հենց այդ կարգախոսով առաջնորդվել։
«Դաժան էր, վերջին օրերին ուղղակի ահավոր էր»,– ասում է Հրանտը և ավելացնում` շատ է օգտագործում «դաժան» բառը, բայց այլ բառ չի գտնում իր ապրածը նկարագրելու համար։
Պատերազմից բացի, դաժան էր նաև Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցածը։ Այդ օրը Հրանտի ընտանիքի անդամներն էլ են այնտեղ գնացել բենզին վերցնելու համար։ Պայթյունի լուրը լսելուն պես սկզբում զանգել է նրանց, բայց ապարդյուն. այդ օրերին կապն ամբողջությամբ անջատված էր Արցախում։ Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունից մոտ 2-3 րոպե առաջ հարազատները հեռացած են եղել տարածքից։
Պատմում է` Արցախի տարածքում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել մինչև սեպտեմբերի 26-27-ը, դուրս են եկել միայն այն պատճառով, որ ադրբեջանական զինվորականներն արդեն Ասկերան էլ էին մտել։ Սեպտեմբերի 27-ին ուղևորվել են Հայաստան, 3 օր ճանապարհին են եղել։
Ընտանիքում` ամեն ինչ սեփական ուժերով
Հրանտն իր 5–հոգանոց ընտանիքի հետ այժմ ապրում է ՀՀ Արարատի մարզում ու փորձում է նոր կյանք սկսել։
Նրա հայրը` 51-ամյա Հրաչ Ավանեսյանը, մոտ 40 տարվա աշխատանքային փորձ ունի, վարսավիր է։ Սկզբում «բուդկա» է ունեցել, հետ մեկհարկանի շենք է կառուցել և այնտեղ շարունակել իր փոքրիկ բիզնեսը։ Տունն էլ 2 անգամ է սեփական ուժերով կառուցել։ Սկզբում` 1990-ականների պատերազմից առաջ, որը թշնամին գրադի մեկ հարվածով հողին է հավասարեցրել, մյուսը` պատերազմից հետո, որտեղ էլ ապրել են մինչև սեպտեմբերի 26-ը։
Մայրը` Ալվարդ Ավանեսյանը, զինվորական է։ Որոշակի ընդհատումներով, բայց շուրջ 25 տարի աշխատել է Ասկերանի զինկոմիսարիատում։ Աշխատանքից հետո տան գործերն է արել, խմորեղեն թխել։
Արցախից բերած իրերը և խնամքով պահած բանալին
Ավանեսյաններն իրենց հետ շատ բան չեն բերել` առաջին անհրաժեշտության իրեր, մի քանի հագուստ, սպիտակեղեն։ Հրանտը Հայաստան է բերել է նաև արցախյան տան բանալին։ Ասում է` տունը մաքրել են, հավաքել, դուռը բանալիով փակել են ու լքել գյուղը. դեռ հույս ունեն, որ կվերադառնան Ասկերան։
Իրենց համար թանկ իրերից նաև տան փոքրիկ վառարանն են բերել ու հարիչը։ Հրանտի կինը` Արմինեն, որը ֆիզարձակուրդ գնալուց առաջ աշխատել է բանկում, հպարտությամբ ասում է` ամուսինը նաև հրաշալի հրուշակագործ է։ Պատմում է, որ գործից հետո Հրանտը եկել է տուն, որքան էլ հոգնած լիներ, գիշերները մոր հետ տորթեր է թխել։ Որդու` 2.5 տարեկան Հրաչի ծնվելուց մի քանի ամիս հետո է հստակ որոշել, որ պետք է տորթեր թխել սովորի, ու մի քանի անգամ փորձելուց հետո ստացվել է։
«Սկզբում բենտո տորթեր էի (փոքր տեսակի տորթեր. խմբ.) թխում։ Ամեն ամիս Հրաչիս ծննդյան օրը թխում էի, իսկ մեծ տորթը պատրաստել եմ նրա 1 տարեկանին։ Մոտ 1.5 տարվա ընթացքում համարյա մասնագիտություն էր դարձել, բայց անցած տարվա դեկտեմբերից, երբ բլոկադան սկսվեց, հումքը սկզբում քիչ էր, հետո էլ չկար, դժվար էր մեծ տորթեր թխելը։ Միայն մի քանի անգամ բենտորներ եմ թխել երեխաների համար, քանի որ շրջափակման սկզբնական շրջանում 1 պարկ ցորեն էի ձեռք բերել ու ալյուր ստացել»,– ասում է Հրանտը։
Հարցին, թե ինչ են թողել Արցախում, որ ամենաշատն են կարոտում կամ ափսոսում, ընտանիքի անդամները միաձայն պատասխանում են` հուշերը։ 2.5 տարեկան Հրաչիկն էլ դեռ մտածում է, թե Արցախում է։ Երբ Հայաստանում ապրող ընկերները, բարեկամները խաղալիք են նվիրում, ասում է. «Ես տանը սրանից ունեմ, պետք չի»։
Ավանեսյաններն այս իրավիճակում շնորհակալ են Աստծուն, որ ողջ–առողջ են դուրս եկել այդ շրջափակումից, մտածում են` իրար հետ կկարողանան կրկին ոտքի կանգնել ու ստեղծել այն, ինչ ունեցել են հայրենի Արցախում։