https://arm.sputniknews.ru/20231028/teghekutjunner-unenq-adrbejani-kvoghmic-qaghaqaciakan-andzanc-marminneri-anargman-masin-mip-67915275.html
Տեղեկություններ ունենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց մարմինների անարգման մասին. ՄԻՊ
Տեղեկություններ ունենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց մարմինների անարգման մասին. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմը շարունակաբար այցելում են ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց և արդեն իսկ զրուցել են նրանցից շուրջ 400–ի հետ։ 28.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-28T20:04+0400
2023-10-28T20:04+0400
2023-10-28T20:20+0400
անահիտ մանասյան
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
արցախ
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67913499_0:0:1024:576_1920x0_80_0_0_103027acc96dcec9d5a26fa3f48207fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԼՂ–ից բռնի տեղահանված մոտ 400 անձի հետ զրույցի ընթացքում ստացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման դեպքերի մասին տեղեկություններ։ Այս մասին նա ասել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ, հայտում է ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը:Հավաքագրված տեղեկությունների իսկությունը ստուգվել է և ներառվել մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում:Հրապարակային զեկույցը` խորհրդապահական փակ հատվածով, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Զեկույցը հանձնվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67913499_62:0:830:576_1920x0_80_0_0_45678addf751cb59976f22e43855504a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), արցախ, ագրեսիա
անահիտ մանասյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), արցախ, ագրեսիա
Տեղեկություններ ունենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց մարմինների անարգման մասին. ՄԻՊ
20:04 28.10.2023 (Թարմացված է: 20:20 28.10.2023) Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմը շարունակաբար այցելում են ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց և արդեն իսկ զրուցել են նրանցից շուրջ 400–ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԼՂ–ից բռնի տեղահանված մոտ 400 անձի հետ զրույցի ընթացքում ստացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման դեպքերի մասին տեղեկություններ։ Այս մասին նա ասել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ, հայտում է
ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը:
«Բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակցի և նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն ինձ համար առաջնահերթություն են: Շարունակաբար այցելում ենք բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարաններ։ Զրուցել ենք շուրջ 400 մարդու հետ։ Ադյունքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,- նշել է պաշտպանը:
Հավաքագրված տեղեկությունների իսկությունը ստուգվել է և ներառվել մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում:
Հրապարակային զեկույցը` խորհրդապահական փակ հատվածով, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Զեկույցը հանձնվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։