https://arm.sputniknews.ru/20231028/khutshap-e-eghel-khakhtel-en-kanvonnery-shahramanjany-vareliqi-pahesti-pajtjuni-masin-67920954.html
Խուճապ է եղել, խախտել են կանոնները. Շահրամանյանը` վառելիքի պահեստի պայթյունի մասին
Խուճապ է եղել, խախտել են կանոնները. Շահրամանյանը` վառելիքի պահեստի պայթյունի մասին
Sputnik Արմենիա
Նա ընդգծում է` պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են մարդիկ հայտնվել ՊՆ պահեստի տարածքում, որն անձեռնմխելի էր։ 28.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-28T22:36+0400
2023-10-28T22:36+0400
2023-10-28T23:53+0400
սամվել շահրամանյան
պայթյուն
ստեփանակերտ
բենզին
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66638452_0:120:1280:840_1920x0_80_0_0_db42c4fd7719e6e0f694960f1f9f4266.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի պատճառը ՊՆ անձեռնմխելի տարածքում հայտնվելն ու տարրական անվտանգության կանոնները չպահպանելն է եղել։ Այս մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։Նա շեշտեց, որ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո բոլոր շրջանները կտրված են եղել կենտրոնից, միջպետական բոլոր ճանապարհները հսկվում էին ու այնտեղ տեղակայված էր Ադրբեջանի ԶՈւ–ն։ Այդ ամենը մարդկանց մոտ խուճապ էր առաջացնում։«Կարելի է ասել, որ բնակչությունը խուճապի հետևանքով է հայտնվել այդ պահեստում։ Մեծաքանակ զոհերի պատճառն այն էր, որ շատ մարդիկ պատսպարվել էին այնտեղ, փաստացի չէին պահպանվել տարրական կանոններ։ Այնտեղից ինքնուրույն բենզին էին դուրս բերում։ Կանոնների խախտման պատճառով է տեղի ունեցել պայթյունը։ Պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են մարդիկ հայտնվել անձեռնմխելի տարածքում, այդ դեպքը շատ ծանր է մեզ համար, պետք է պատշաճ քննություն տարվի»,– ասաց Շահրամանյանը։Նրա խոսքով` պայթյունի հետևանքով զոհերի թիվը գրեթե նույնն է եղել, ինչ ռազմական գործողությունների ընթացքում։Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն` դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, որոնց մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում,-խմբ.):
ստեփանակերտ
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66638452_0:0:1280:960_1920x0_80_0_0_495d4995fc1ae0c95f9c8d0f0a187b7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, պայթյուն, ստեփանակերտ, բենզին, արցախ, լեռնային ղարաբաղ
սամվել շահրամանյան, պայթյուն, ստեփանակերտ, բենզին, արցախ, լեռնային ղարաբաղ
Խուճապ է եղել, խախտել են կանոնները. Շահրամանյանը` վառելիքի պահեստի պայթյունի մասին
22:36 28.10.2023 (Թարմացված է: 23:53 28.10.2023) Նա ընդգծում է` պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են մարդիկ հայտնվել ՊՆ պահեստի տարածքում, որն անձեռնմխելի էր։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի պատճառը ՊՆ անձեռնմխելի տարածքում հայտնվելն ու տարրական անվտանգության կանոնները չպահպանելն է եղել։ Այս մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված
հարցազրույցում։
«Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը եղել է ՊՆ անձեռնմխելի պահեստում։ Մինչև ռազմական գործողությունները մենք ձգտում էինք չօգտագործել վառելիքը, քանի որ այն նախատեսված էր հենց ռազմական գործողությունների ընթացքում օգտագործելու համար»,– նշեց Շահրամանյանը։
Նա շեշտեց, որ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո բոլոր շրջանները կտրված են եղել կենտրոնից, միջպետական բոլոր ճանապարհները հսկվում էին ու այնտեղ տեղակայված էր Ադրբեջանի ԶՈւ–ն։ Այդ ամենը մարդկանց մոտ խուճապ էր առաջացնում։
«Կարելի է ասել, որ բնակչությունը խուճապի հետևանքով է հայտնվել այդ պահեստում։ Մեծաքանակ զոհերի պատճառն այն էր, որ շատ մարդիկ պատսպարվել էին այնտեղ, փաստացի չէին պահպանվել տարրական կանոններ։ Այնտեղից ինքնուրույն բենզին էին դուրս բերում։ Կանոնների խախտման պատճառով է տեղի ունեցել պայթյունը։ Պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են մարդիկ հայտնվել անձեռնմխելի տարածքում, այդ դեպքը շատ ծանր է մեզ համար, պետք է պատշաճ քննություն տարվի»,– ասաց Շահրամանյանը։
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով զոհերի թիվը գրեթե նույնն է եղել, ինչ ռազմական գործողությունների ընթացքում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում
տեղի ունեցավ ուժեղ պայթյուն` դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, որոնց մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Հաստատված մահերի թիվը 76 է (
6 բուժառու մահացել է Հայաստանում,-խմբ.):