https://arm.sputniknews.ru/20231028/hh-ishkhanutjunnery-teghjak-ein-inch-enq-stvoragrum-qnnarkum-einq-nranc-het-shahramanjan-67918573.html
ՀՀ իշխանությունները տեղյակ էին` ինչ ենք ստորագրում. քննարկում էինք նրանց հետ․ Շահրամանյան
ՀՀ իշխանությունները տեղյակ էին` ինչ ենք ստորագրում. քննարկում էինք նրանց հետ․ Շահրամանյան
Sputnik Արմենիա
Արցախի նախագահը շեշտեց, որ այնտեղից հնարավոր չէր ՊԲ զենքերը չհանձնել և բերել Հայաստան, քանի որ Լաչինի միջանցքում տեղադրված էր ադրբեջանական անցակետ։ 28.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-28T21:35+0400
2023-10-28T21:35+0400
2023-10-28T21:41+0400
սամվել շահրամանյան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
նախագահ
ագրեսիա
հայաստան
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/06/65377363_0:514:750:936_1920x0_80_0_0_a55778d7e2c4c58e9b0eb1e3896a35c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ են եղել, թե ինչ է ստորագրում Արցախի Հանրապետությունը, քննարկումներ են եղել։ Այս մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։Արցախի նախագահի խոսքով` իրենք մարդկային կյանքեր փրկելու համար այլ տարբերակ չեն ունեցել, քան գնալ զիջումների։Նա ընդգծեց, որ փաստաթղթում մի ձևակերպում է եղել` «ՀՀ ԶՈւ մնացորդների դուրսբերում», որն անընդունելի է եղել Արցախի համար, բայց դա Ադրբեջանի պահանջած կետն էր։ Իրենք ուղղակի ասել են, որ հանրապետությունում ՀՀ ԶՈւ չկա։Անդրադառնալով զենքը չհանձնելու և Հայաստան տեղափոխելու հարցին` նախագահը շեշտեց` այդ հնարավորությունը կորել էր Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետի տեղադրումից հետո։Նրա խոսքով` Արցախի ղեկավարության կողմից կայացված բոլոր որոշումները նպատակ են ունեցել փրկել արցախցիների, ՊԲ զինվորների և սպայակազմի կյանքը։ Նախագահը նաև նշեց, որ ՊԲ ողջ անձնակազմը կարողացել է Լաչինի միջանցքի անցակետով անցնել, և ոչ ոք չի ձերբակալվել, քանի որ դա է եղել պայմանը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/06/65377363_0:511:750:1074_1920x0_80_0_0_865645989cef003e729c80ca68489419.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, արցախ, նախագահ, ագրեսիա, հայաստան, իշխանություն
սամվել շահրամանյան, արցախ, նախագահ, ագրեսիա, հայաստան, իշխանություն
ՀՀ իշխանությունները տեղյակ էին` ինչ ենք ստորագրում. քննարկում էինք նրանց հետ․ Շահրամանյան
21:35 28.10.2023 (Թարմացված է: 21:41 28.10.2023) Արցախի նախագահը շեշտեց, որ այնտեղից հնարավոր չէր ՊԲ զենքերը չհանձնել և բերել Հայաստան, քանի որ Լաչինի միջանցքում տեղադրված էր ադրբեջանական անցակետ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ են եղել, թե ինչ է ստորագրում Արցախի Հանրապետությունը, քննարկումներ են եղել։ Այս մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Արցախի նախագահի խոսքով` իրենք մարդկային կյանքեր փրկելու համար այլ տարբերակ չեն ունեցել, քան գնալ զիջումների։
«Ես պահանջել եմ, որպեսզի Բաքուն գրավոր ուղարկի իր առաջարկները ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու համար։ Առաջին փաստաթուղթը մեր կողմից չի ընդունվել։ Այն, կարելի է ասել, կապիտուլյացիայի փաստաթուղթ էր։ Բանակցություններից հետո ընդունել ենք մի փաստաթուղթ, ըստ որի` սեպտեմբերի 20-ին, ժամը 13։00-ին պետք է ամբողջությամբ դադարեցվեին ռազմական գործողությունները, ՊԲ-ն լուծարվեր, զենքը հանձնվեր, հանդիպում լիներ Եվլախում»,– ասաց Շահրամանյանը։
Նա ընդգծեց, որ փաստաթղթում մի ձևակերպում է եղել` «ՀՀ ԶՈւ մնացորդների դուրսբերում», որն անընդունելի է եղել Արցախի համար, բայց դա Ադրբեջանի պահանջած կետն էր։ Իրենք ուղղակի ասել են, որ հանրապետությունում ՀՀ ԶՈւ չկա։
Անդրադառնալով զենքը չհանձնելու և Հայաստան տեղափոխելու հարցին` նախագահը շեշտեց` այդ հնարավորությունը կորել էր Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետի տեղադրումից հետո։
«Պարզ է, որ այդ անցակետով մենք չէինք կարող ծանր զինտեխնիկայով դուրս գալ։ Խոսել այսօր այդ մասին` անիմաստ է։ Մենք ամբողջը հանձնել ենք ռուսական կողմին` հետագա ուտիլիզացիայի համար։ Ըստ պայմանավորվածության` ամբողջը պետք է ոչնչացվի»,– ասաց Շահրամանյանը։
Նրա խոսքով` Արցախի ղեկավարության կողմից կայացված բոլոր որոշումները նպատակ են ունեցել փրկել արցախցիների, ՊԲ զինվորների և սպայակազմի կյանքը։ Նախագահը նաև նշեց, որ ՊԲ ողջ անձնակազմը կարողացել է Լաչինի միջանցքի անցակետով անցնել, և ոչ ոք չի ձերբակալվել, քանի որ դա է եղել պայմանը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։