https://arm.sputniknews.ru/20231028/gazaji-dem-israjeli-hardzakmany-masnakcel-e-amn-i-5-hazar-zinvvor-zlm-67911736.html
Գազայի դեմ Իսրայելի հարձակմանը մասնակցել է ԱՄՆ-ի 5 հազար զինվոր. ԶԼՄ
Գազայի դեմ Իսրայելի հարձակմանը մասնակցել է ԱՄՆ-ի 5 հազար զինվոր. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Աղբյուրների համաձայն՝ իսրայելական բանակն այժմ փորձում է բաժանել Գազայի հատվածը երկու կամ երեք գոտիների, այնուհետև մտնել Պաղեստինի հետ պատերազմի հաջորդ փուլ՝... 28.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-28T19:39+0400
2023-10-28T19:39+0400
2023-10-28T19:39+0400
գազայի հատված
ամն
համաս
պաղեստին
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67885423_0:31:1000:594_1920x0_80_0_0_4c2eea4b2f7edf3668d1647de2335270.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հինգ հազար ամերիկացի զինվոր Իսրայելի կողմից մասնակցել է հոկտեմբերի 27–ի երեկոյան Գազայի հատվածի դեմ սկսված ցամաքային գործողությանը: Տեղեկությունը հյատնել է իրանական Tasnim պետական գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության պետանվտանգության մարմիններից ստացված տեղեկատվությանը:Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ղեկավարության անդամ Ալի Բարական հայտարարել է, որ Իսրայելի կողմից երեք ուղղություններով Գազայի հատվածի վրա ցամաքային հարձակման փորձը ձախողվել է, իսկ իսրայելական բանակը մեծ կորուստներ է կրել:Գործակալությունը նաև նշում է, որ մի շարք այլ «քաջատեղյակ աղբյուրներից» տեղեկություններ է ստացել, որոնց համաձայն` Գազայի հատվածի դեմ իսրայելական բանակի գործողությունն անցած գիշեր իրականացվել է ամերիկյան բանակի երեք դիվիզիաների և մի քանի բրիգադների մասնակցությամբ:Tasnim-ն ընդգծում է, որ իսրայելական բանակն այժմ փորձում է բաժանել Գազայի հատվածը երկու կամ երեք գոտիների՝ մուտք գործելով այդ տարածքներից, այնուհետև մտնել Պաղեստինի հետ պատերազմի հաջորդ փուլ՝ հույս ունենալով վերացնել պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կապը:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ և ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ, 1947-ին որոշվեց երկու պետություն ստեղծել՝ Իսրայելը և Պաղեստինը, բայց ստեղծվեց միայն Իսրայելը:
գազայի հատված
ամն
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67885423_0:0:792:594_1920x0_80_0_0_1e52d3b9301642e60412e0832209048c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, ամն, համաս, պաղեստին, իսրայել
գազայի հատված, ամն, համաս, պաղեստին, իսրայել
Գազայի դեմ Իսրայելի հարձակմանը մասնակցել է ԱՄՆ-ի 5 հազար զինվոր. ԶԼՄ
Աղբյուրների համաձայն՝ իսրայելական բանակն այժմ փորձում է բաժանել Գազայի հատվածը երկու կամ երեք գոտիների, այնուհետև մտնել Պաղեստինի հետ պատերազմի հաջորդ փուլ՝ հույս ունենալով վերացնել պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կապը:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հինգ հազար ամերիկացի զինվոր Իսրայելի կողմից մասնակցել է հոկտեմբերի 27–ի երեկոյան Գազայի հատվածի դեմ սկսված ցամաքային գործողությանը: Տեղեկությունը հյատնել է իրանական
Tasnim պետական գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության պետանվտանգության մարմիններից ստացված տեղեկատվությանը:
Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ղեկավարության անդամ
Ալի Բարական հայտարարել է, որ Իսրայելի կողմից երեք ուղղություններով Գազայի հատվածի վրա ցամաքային հարձակման փորձը ձախողվել է, իսկ իսրայելական բանակը մեծ կորուստներ է կրել:
«Tasnim գործակալության լրագրողների՝ Իրանի անվտանգության ծառայությունների աղբյուրներից ստացած տեղեկատվության մեջ նշվում է, որ մոտ հինգ հազար ամերիկացի զինվոր մասնակցել է Գազայի հատվածի դեմ իսրայելական ցամաքային գործողությանը ուրբաթ լույս շաբաթ գիշերը», - նշված է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը նաև նշում է, որ մի շարք այլ «քաջատեղյակ աղբյուրներից» տեղեկություններ է ստացել, որոնց համաձայն` Գազայի հատվածի դեմ իսրայելական բանակի գործողությունն անցած գիշեր իրականացվել է ամերիկյան բանակի երեք դիվիզիաների և մի քանի բրիգադների մասնակցությամբ:
Tasnim-ն ընդգծում է, որ իսրայելական բանակն այժմ փորձում է բաժանել Գազայի հատվածը երկու կամ երեք գոտիների՝ մուտք գործելով այդ տարածքներից, այնուհետև մտնել Պաղեստինի հետ պատերազմի հաջորդ փուլ՝ հույս ունենալով վերացնել պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կապը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ և ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ, 1947-ին որոշվեց երկու պետություն ստեղծել՝ Իսրայելը և Պաղեստինը, բայց ստեղծվեց միայն Իսրայելը: