https://arm.sputniknews.ru/20231028/erdvoghann-israjelin-kvoch-e-arel-anhapagh-durs-gal-khelacnvor-vitshakic-67895392.html
Էրդողանն Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ խելացնոր վիճակից
Էրդողանն Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ խելացնոր վիճակից
Sputnik Արմենիա
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Telegram ալիքում հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 150... 28.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-28T11:55+0400
2023-10-28T11:55+0400
2023-10-28T11:56+0400
ռեջեփ թայիփ էրդողան
իսրայել
պաղեստին
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62544773_0:0:1600:901_1920x0_80_0_0_71219aa188f09a06b196c09242b117aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ խելացնոր վիճակից և դադարեցնել հարձակումները Գազայի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Նա այսօր բոլորին հրավիրել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան՝ մեծ հանրահավաքի, որտեղ կհայտարարվի, որ Թուրքիան պաղեստինցի ժողովրդի հետ միասին հանդես է գալիս իսրայելական ճնշումների դեմ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62544773_0:0:1424:1067_1920x0_80_0_0_5625fb5c235a0704efe24beb2edd262c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, իսրայել, պաղեստին, համաս
ռեջեփ թայիփ էրդողան, իսրայել, պաղեստին, համաս
Էրդողանն Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ խելացնոր վիճակից
11:55 28.10.2023 (Թարմացված է: 11:56 28.10.2023) Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Telegram ալիքում հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 150 թիրախների:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ խելացնոր վիճակից և դադարեցնել հարձակումները Գազայի վրա։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
«Գազայի անդադար ռմբակոծությունները, որոնք սաստկացել են անցած գիշեր, կրկին թիրախավորել են կանանց, երեխաներին և անմեղ խաղաղ բնակիչներին՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը: Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա խելագարության այս վիճակից և դադարեցնի իր հարձակումները», - գրել է Էրդողանը Х սոցցանցում։
Նա այսօր բոլորին հրավիրել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան՝ մեծ հանրահավաքի, որտեղ կհայտարարվի, որ Թուրքիան պաղեստինցի ժողովրդի հետ միասին հանդես է գալիս իսրայելական ճնշումների դեմ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։