https://arm.sputniknews.ru/20231028/adrbejani-verjin-hardzakumy-arcakhum-nvor-nakhagahi-yntrutjan-pattsharvov-cher-shahramanjan-67917078.html
Ադրբեջանի վերջին հարձակումը ինձ Արցախի նախագահ ընտրելու պատճառով չէր․ Շահրամանյան
Ադրբեջանի վերջին հարձակումը ինձ Արցախի նախագահ ընտրելու պատճառով չէր․ Շահրամանյան
Sputnik Արմենիա
Արցախի նախագահը վստահեցրեց` բլոկադայի վերջին ամիսներին Ադրբեջանը ծանր տեխնիկա էր կուտակում բնակավայրերի մոտ։ 28.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-28T20:55+0400
2023-10-28T20:55+0400
2023-10-28T21:00+0400
սամվել շահրամանյան
բողոքի ակցիա
արցախ
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67917351_0:0:1455:819_1920x0_80_0_0_2ec1b7282255f1c181c0b32ef52a0c68.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վստահ է` այն թեզը, թե Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հարձակվել է հանրապետության վրա, քանի որ հենց իրեն են ընտրել երկրի ղեկավար, կեղծ է։ Այս մասին նա ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։Նշենք, որ շրջանառվում է կարծիք, թե Ադրբեջանի վերջին հարձակումը (2023 թվականի սեպտեմբերի 19-ին,– խմբ.) տեղի է ունեցել դրան նախորդած քաղաքական զարգացումների, մասնավորապես ԱԺ–ի կողմից նոր նախագահի ընտրություն անցկացնելու և հենց Սամվել Շահրամանյանին ընտրելու պատճառով։Նա նաև ընդգծեց, որ իր ընտանիքն ապրում էր Արցախում, երբեք մտադրություն չի ունեցել լքել իր հայրենիքը, բացի այդ, որդին էլ Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող է եղել։Նշենք, որ հոկտեմբերի 20-ին, երբ հարյուրավոր արցախցիներ հավաքվել էին ներկայացուցչության մոտ ու իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, Շահրամանյանը 2 անգամ նրանց հետո հանդիպելուց հետո ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կտա հարցազրույցի ժամանակ։Ակցիայի ընթացքում մի քանի անգամ լարված իրավիճակ ստեղծվեց։ Դրանցից մեկի ժամանակ ցուցարարները հարձակվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկեցին նրան։ Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67917351_50:0:1142:819_1920x0_80_0_0_e6249799d94ed38bb566bf1c26639c38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, բողոքի ակցիա, արցախ, նախագահ
սամվել շահրամանյան, բողոքի ակցիա, արցախ, նախագահ
Ադրբեջանի վերջին հարձակումը ինձ Արցախի նախագահ ընտրելու պատճառով չէր․ Շահրամանյան
20:55 28.10.2023 (Թարմացված է: 21:00 28.10.2023) Արցախի նախագահը վստահեցրեց` բլոկադայի վերջին ամիսներին Ադրբեջանը ծանր տեխնիկա էր կուտակում բնակավայրերի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վստահ է` այն թեզը, թե Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հարձակվել է հանրապետության վրա, քանի որ հենց իրեն են ընտրել երկրի ղեկավար, կեղծ է։ Այս մասին նա ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նշենք, որ շրջանառվում է կարծիք, թե Ադրբեջանի վերջին հարձակումը (2023 թվականի սեպտեմբերի 19-ին,– խմբ.) տեղի է ունեցել դրան նախորդած քաղաքական զարգացումների, մասնավորապես ԱԺ–ի կողմից նոր նախագահի ընտրություն անցկացնելու և հենց Սամվել Շահրամանյանին ընտրելու պատճառով։
«Ծանոթ եմ այդ կեղծ թեզին։ Վստահեցնում եմ, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում և պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չի մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը։ Դա նախօրոք մշակված էր։ Մենք 9 ամիս բլոկադայի մեջ էինք, վերջին 4 ամիսն էլ` գրեթե պաշարման։ Վերջին ամիսներին, որպես ԱԽ քարտուղար, մշտապես տեղեկություն էի ստանում և պարբերաբար քննարկում էինք անվտանգության խորհրդի նիստերում։ Վերջին ամիսներին Ադրբեջանը ծանր տեխնիկա էր կուտակում մեր բնակավայրերի մոտ»,– ասաց Շահրամանյանը։
Նա նաև ընդգծեց, որ իր ընտանիքն ապրում էր Արցախում, երբեք մտադրություն չի ունեցել լքել իր հայրենիքը, բացի այդ, որդին էլ Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող է եղել։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին, երբ հարյուրավոր արցախցիներ հավաքվել էին ներկայացուցչության մոտ ու իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, Շահրամանյանը 2 անգամ նրանց հետո հանդիպելուց հետո ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կտա հարցազրույցի ժամանակ։
Ակցիայի ընթացքում մի քանի անգամ
լարված իրավիճակ ստեղծվեց։ Դրանցից մեկի ժամանակ ցուցարարները հարձակվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկեցին նրան։ Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։