https://arm.sputniknews.ru/20231027/hungarian-uzum-e-hjupatvosutjun-bacel-erevanum-fizikakan-kap-unenal-hajastani-het-67837863.html
Հունգարիան ուզում է հյուպատոսություն բացել Երևանում, ֆիզիկական կապ ունենալ Հայաստանի հետ
Հունգարիան ուզում է հյուպատոսություն բացել Երևանում, ֆիզիկական կապ ունենալ Հայաստանի հետ
Sputnik Արմենիա
Հայ–հունգարական կապերը խորացնելու համար «Wizz Air» ընկերության թռիչքների ցանկում կավելանա Բուդապեշտ քաղաքը։ 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T12:44+0400
2023-10-27T12:44+0400
2023-10-27T13:45+0400
wizz air ավիաընկերություն
հունգարիա
հայաստան
հյուպատոսություն
պետեր սիյարտո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67835676_0:0:1600:901_1920x0_80_0_0_aed0bde68926db82a73427d623343bdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան Երևանում հյուպատոսություն բացելու համար դիմել է ՀՀ ԱԳ նախարարին։ Այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։Նա նաև հայտնեց, որ Միրզոյանի հետ պայմանավորվել են 30 հայ ուսանողի կրթաթոշակ տրամադրել հունգարական բուհերում։Հունգարիան կարևորում է ՀՀ-ի հետ ոլորտային համագործակցությունը. հանդիպում ԿԳՄՍՆ–ումՊետեր Սիյարտոն հավելեց, որ հայ–հունգարական կապերը խորացնելու համար պատրաստվում է դիմել «Wizz Air» հունգարական ավիափոխադրող ընկերությանը, Հայաստանից դեպի 7 երկրի քաղաքներ թռիչքների ցանկում նաև Բուդապեշտն ավելացնելու խնդրանքով։Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67835676_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ae9fb90a77ebb588d585cba81b0cd8b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
wizz air ավիաընկերություն, հունգարիա, հայաստան, հյուպատոսություն, պետեր սիյարտո
wizz air ավիաընկերություն, հունգարիա, հայաստան, հյուպատոսություն, պետեր սիյարտո
Հունգարիան ուզում է հյուպատոսություն բացել Երևանում, ֆիզիկական կապ ունենալ Հայաստանի հետ
12:44 27.10.2023 (Թարմացված է: 13:45 27.10.2023) Հայ–հունգարական կապերը խորացնելու համար «Wizz Air» ընկերության թռիչքների ցանկում կավելանա Բուդապեշտ քաղաքը։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան Երևանում հյուպատոսություն բացելու համար դիմել է ՀՀ ԱԳ նախարարին։ Այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա նաև հայտնեց, որ Միրզոյանի հետ պայմանավորվել են 30 հայ ուսանողի կրթաթոշակ տրամադրել հունգարական բուհերում։
Պետեր Սիյարտոն հավելեց, որ հայ–հունգարական կապերը խորացնելու համար պատրաստվում է դիմել «Wizz Air» հունգարական ավիափոխադրող ընկերությանը, Հայաստանից դեպի 7 երկրի քաղաքներ թռիչքների ցանկում նաև Բուդապեշտն ավելացնելու խնդրանքով։
«Այդպես ֆիզիկապես անմիջական կապ կապահովվի երկրների միջև։ Այս տասնամյակից հետո սա լավ լուծում կլինի»,–ասաց Սիյարտոն։
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին
հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։