https://arm.sputniknews.ru/20231027/hungariaji-ag-nakharary-erevanum-e-arandznazrujc-e-unenum-ararat-mirzvojani-het-67828389.html
Հունգարիայի ԱԳ նախարարը Երևանում է, առանձնազրույց է ունենում Արարատ Միրզոյանի հետ
Հունգարիայի ԱԳ նախարարը Երևանում է, առանձնազրույց է ունենում Արարատ Միրզոյանի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ առանձնազրույցին կհաջորդի նաև ընդլայնված կազմով հանդիպումը: 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T10:54+0400
2023-10-27T10:54+0400
2023-10-27T10:55+0400
արարատ միրզոյան
պետեր սիյարտո
հունգարիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67827680_0:67:1280:787_1920x0_80_0_0_ea7671adaca5de30af16ca5effb176d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։«Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունենում Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը»,– տեղեկացրել է խոսնակը։Բադալյանը նաև նշել է, որ առանձնազրույցին կհաջորդի նաև ընդլայնված կազմով հանդիպումը:Հունգարիան կարևորում է ՀՀ-ի հետ ոլորտային համագործակցությունը. հանդիպում ԿԳՄՍՆ–ումՀիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67827680_72:0:1209:853_1920x0_80_0_0_feb3cb3ba012be0ca682c5fd5a8774c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, պետեր սիյարտո, հունգարիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան
արարատ միրզոյան, պետեր սիյարտո, հունգարիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան
Հունգարիայի ԱԳ նախարարը Երևանում է, առանձնազրույց է ունենում Արարատ Միրզոյանի հետ
10:54 27.10.2023 (Թարմացված է: 10:55 27.10.2023) ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ առանձնազրույցին կհաջորդի նաև ընդլայնված կազմով հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում է։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունենում Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը»,– տեղեկացրել է խոսնակը։
Բադալյանը նաև նշել է, որ առանձնազրույցին կհաջորդի նաև ընդլայնված կազմով հանդիպումը:
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին
հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։