https://arm.sputniknews.ru/20231027/hndkastany-ditarkum-e-hajastanin-zenqi-nvor-khmbaqanak-matakararelu-hnaravvorutjuny-zlm-67827127.html
Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. ԶԼՄ
Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հնդկական պարբերականը պնդում է, որ զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքով։ 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T10:27+0400
2023-10-27T10:27+0400
2023-10-27T10:29+0400
հնդկաստան
զենք
հայաստան
սպառազինություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/12/50012430_0:42:1024:618_1920x0_80_0_0_ba3f5b587b91d5ef32748fb43e31e62e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանն ուսումնասիրում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Տեղեկությունը հյատնում է The Economic Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։ Նյութից հատվածներ է մեջբերում ՏԱՍՍ-ը։Զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքով։Indian Defence Research Wing առցանց-հարթակը հայտնել է, որ օգոստոսի սկզբին Հնդկական Bharat Forge LTD պաշտպանական ընկերությունը Հայաստանին է փոխանցել վեց քարշակվող 155 մմ ATAGS հաուբից՝ 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում:«Չեմ ուզում ենթադրություն անել»․ Կիրբին՝ Հնդկաստանի կողմից ՀՀ–ին զենք մատակարարելու մասինԳործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել այդ տեսակի 90 հրետանի։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/12/50012430_143:0:995:639_1920x0_80_0_0_ac41199f8044f70d72a8947e712819c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, զենք, հայաստան, սպառազինություն
հնդկաստան, զենք, հայաստան, սպառազինություն
Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. ԶԼՄ
10:27 27.10.2023 (Թարմացված է: 10:29 27.10.2023) Հնդկական պարբերականը պնդում է, որ զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքով։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանն ուսումնասիրում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Տեղեկությունը հյատնում է The Economic Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։ Նյութից հատվածներ է մեջբերում
ՏԱՍՍ-ը։
«Մատակարարումները կիրականացվեն 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրների միջև կնքված պայմանագրերի հիման վրա։ Պայմանագրերի գումարը կազմում է 20 մլրդ ռուփի (244,7 մլն դոլար)։ Դրանց համաձայն՝ Հնդկաստանն ավելի վաղ Հայաստանին է մատակարարել սեփական արտադրության «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք առաջին անգամ վաճառվել են արտերկրում, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և զինամթերքի խմբաքանակ», - նշում է պարբերականը:
Զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքով։
Indian Defence Research Wing առցանց-հարթակը հայտնել է, որ օգոստոսի սկզբին Հնդկական Bharat Forge LTD պաշտպանական ընկերությունը Հայաստանին է փոխանցել վեց քարշակվող 155 մմ ATAGS հաուբից՝ 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում:
Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել այդ տեսակի 90 հրետանի։