https://arm.sputniknews.ru/20231027/hhum-karmrukvov-varakvatsneric-4-i-vitshaky-mijin-tsanrutjan-e-nakhararutjan-nerkajacucich-67840471.html
ՀՀ–ում կարմրուկով վարակվածներից 4-ի վիճակը միջին ծանրության է. նախարարության ներկայացուցիչ
ՀՀ–ում կարմրուկով վարակվածներից 4-ի վիճակը միջին ծանրության է. նախարարության ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Հիվանդների 93%-ը պատվաստված չեն կամ ստացել են թերի պատվաստում։ 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T13:05+0400
2023-10-27T13:05+0400
2023-10-27T13:13+0400
կարմրուկ
հայաստան
հհ առողջապահության նախարարություն
հիվանդություն
պատվաստում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2023 թվականին կարմրուկի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 471, որից 70%-ը երեխաներ են։ Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։Նա հավելեց, որ հիվանդների 93%-ը պատվաստված չեն կամ ստացել են թերի պատվաստում։Նա վստահեցրեց, որ մարտ ամսին բռնկումը տեղի է ունեցել արտերկրից ներթափանցած վիրուսի պատճառով։«Հիվանդության բռնկման ինտենսիվությունը նվազել է, բայց նոր դեպքեր շարունակում են գրանցվել»,- ասաց նա։ՀՀ–ում կարմրուկի համաճարակային իրավիճակն անբարենպաստ է. ԱՆ–ն հորդորում է պատվաստվելՀամաձայն պատվաստումների ազգային օրացույցի՝ կարմրուկի դեմ պատվաստանյութ ստանում են 12 ամսական և 4-6 տարեկան երեխաները։ Հայաստանի առողջապահության նախարարությունը հորդորում է չպատվաստված երեխաների ծնողներին դիմել պոլիկլինիկաներ և ստանալ պատվաստանյութ։ Պատվաստման ենթակա են նաև այն անձինք, որոնք շփվել են կարմրուկով հիվանդ մարդկանց հետ և չեն ստացել այս հիվանդության դեմ երկու չափաբաժին պատվաստում։Հիշեցնենք՝ Հայաստանում հոկտեմբերի 25-ին առողջական խնդիրներ ունեցող և կարմրուկով վարակված 1 տարեկան 8 ամսական երեխա էր մահացել։ Փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով էր հոսպիտալացվել։ Նա կարմրուկի դեմ պատվաստված չէր եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմրուկ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, հիվանդություն, պատվաստում
կարմրուկ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, հիվանդություն, պատվաստում
ՀՀ–ում կարմրուկով վարակվածներից 4-ի վիճակը միջին ծանրության է. նախարարության ներկայացուցիչ
13:05 27.10.2023 (Թարմացված է: 13:13 27.10.2023) Հիվանդների 93%-ը պատվաստված չեն կամ ստացել են թերի պատվաստում։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2023 թվականին կարմրուկի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 471, որից 70%-ը երեխաներ են։ Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
Նա հավելեց, որ հիվանդների 93%-ը պատվաստված չեն կամ ստացել են թերի պատվաստում։
«Հոսպիտալացվածները չորսն են, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- նշեց Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ մարտ ամսին բռնկումը տեղի է ունեցել արտերկրից ներթափանցած վիրուսի պատճառով։
«Հիվանդության բռնկման ինտենսիվությունը նվազել է, բայց նոր դեպքեր շարունակում են գրանցվել»,- ասաց նա։
Համաձայն պատվաստումների ազգային օրացույցի՝ կարմրուկի դեմ պատվաստանյութ ստանում են 12 ամսական և 4-6 տարեկան երեխաները։ Հայաստանի առողջապահության նախարարությունը հորդորում է չպատվաստված երեխաների ծնողներին դիմել պոլիկլինիկաներ և ստանալ պատվաստանյութ։ Պատվաստման ենթակա են նաև այն անձինք, որոնք շփվել են կարմրուկով հիվանդ մարդկանց հետ և չեն ստացել այս հիվանդության դեմ երկու չափաբաժին պատվաստում։
Հիշեցնենք՝ Հայաստանում հոկտեմբերի 25-ին առողջական խնդիրներ ունեցող և կարմրուկով վարակված
1 տարեկան 8 ամսական երեխա էր մահացել։ Փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով էր հոսպիտալացվել։ Նա կարմրուկի դեմ պատվաստված չէր եղել։