https://arm.sputniknews.ru/20231027/hajastanum-kbemadrvi-aznavuri-tuluz-lvotrek-mjuziqly-durgarjan-67882770.html
Հայաստանում կբեմադրվի Ազնավուրի «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը. Դուրգարյան
Հայաստանում կբեմադրվի Ազնավուրի «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը. Դուրգարյան
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակն այցելել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T21:05+0400
2023-10-27T21:05+0400
2023-10-27T21:13+0400
օպերա
օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ֆրանսիա
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67880972_0:60:1280:780_1920x0_80_0_0_5604dd213078a43a8f27b1de36316900.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Շառլ Ազնավուրը ծննդյան 100-ամյակի առիթով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Շառլ Ազնավուրի հեղինակած «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը։ Այս մասին այսօր հայտարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակիի հետ թատրոնում կատարած շրջայցի ժամանակ։ Հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։Շրջայցի ընթացքում Ֆրանսիայից ժամանած հյուրերին ներկայացվել է թատրոնի պատմությունն ու գործունեությունը։Ներկայացնելով թատրոնի դահլիճի պայմանները և բեմի հնարավորությունները՝ տնօրենը նշել է, որ թատրոնն ունի երեք բեմ, ինչն աշխարհում բացառիկ հանդիպող երևույթ է: Խոսելով խաղացանկային ներկայացումների մասին՝ Կարեն Դուրգարյանը կարևորել է միջմշակութային համագործակցության հնարավորությունները։«Միջմշակութային կապերն ու փոխշփումները հնարավորություն են ընձեռում բեմադրելու Բիզեի, Պուչինիի, Վերդիի և այլոց ստեղծագործությունները՝ կապելով Հայաստանը եվրոպական մշակույթի հետ, որովհետև եվրոպական մշակութային դաշտը՝ օպերայի և բալետի արվեստը, այն լեզուն է, որով մենք կարող ենք խոսել միմյանց հետ»,– ասել է նա։Կարեն Դուրգարյանը հատկանշական է համարել, որ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոկտեմբերի 26-ին և 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը ելույթներով հանդես է գալիս Փարիզում:Հյուրերը ներկա են եղել նաև «Բարեկամություն» համույթի փորձին և դիտել պարային հատվածներ: Ռիմա Աբդուլ Մալակը զրուցել է «Բարեկամություն» համույթի գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի հետ, ինչպես նաև հայ երիտասարդ պարողների և պարուսույցների հետ, պատասխանել նրանց հարցերին, հետաքրքրվել ոլորտին առնչվող թեմաներով:Այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» (ղեկավար՝ Լևոն Ջավադյան) մենակատարները հանդես են եկել ֆրանսիական հայտնի օպերային արիաների կատարումներով։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67880972_60:0:1197:853_1920x0_80_0_0_0b3b7bc616fdf58d4e796b7128fc1ee2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օպերա, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ֆրանսիա, նախարար
օպերա, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ֆրանսիա, նախարար
Հայաստանում կբեմադրվի Ազնավուրի «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը. Դուրգարյան
21:05 27.10.2023 (Թարմացված է: 21:13 27.10.2023) Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակն այցելել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Շառլ Ազնավուրը ծննդյան 100-ամյակի առիթով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Շառլ Ազնավուրի հեղինակած «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը։ Այս մասին այսօր հայտարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակիի հետ թատրոնում կատարած շրջայցի ժամանակ։ Հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Շրջայցի ընթացքում Ֆրանսիայից ժամանած հյուրերին ներկայացվել է թատրոնի պատմությունն ու գործունեությունը։
Ներկայացնելով թատրոնի դահլիճի պայմանները և բեմի հնարավորությունները՝ տնօրենը նշել է, որ թատրոնն ունի երեք բեմ, ինչն աշխարհում բացառիկ հանդիպող երևույթ է: Խոսելով խաղացանկային ներկայացումների մասին՝ Կարեն Դուրգարյանը կարևորել է միջմշակութային համագործակցության հնարավորությունները։
«Միջմշակութային կապերն ու փոխշփումները հնարավորություն են ընձեռում բեմադրելու Բիզեի, Պուչինիի, Վերդիի և այլոց ստեղծագործությունները՝ կապելով Հայաստանը եվրոպական մշակույթի հետ, որովհետև եվրոպական մշակութային դաշտը՝ օպերայի և բալետի արվեստը, այն լեզուն է, որով մենք կարող ենք խոսել միմյանց հետ»,– ասել է նա։
Կարեն Դուրգարյանը հատկանշական է համարել, որ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոկտեմբերի 26-ին և 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը ելույթներով հանդես է գալիս Փարիզում:
Հյուրերը ներկա են եղել նաև «Բարեկամություն» համույթի փորձին և դիտել պարային հատվածներ: Ռիմա Աբդուլ Մալակը զրուցել է «Բարեկամություն» համույթի գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի հետ, ինչպես նաև հայ երիտասարդ պարողների և պարուսույցների հետ, պատասխանել նրանց հարցերին, հետաքրքրվել ոլորտին առնչվող թեմաներով:
Այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» (ղեկավար՝ Լևոն Ջավադյան) մենակատարները հանդես են եկել ֆրանսիական հայտնի օպերային արիաների կատարումներով։