https://arm.sputniknews.ru/20231027/gazajum-hvoktemberi-7-ic-sksats-34-bk-e-vnasvel-spanvel-e-16-buzhashkhatvogh-ahk-67848851.html
Գազայում հոկտեմբերի 7-ից սկսած 34 ԲԿ է վնասվել, սպանվել է 16 բուժաշխատող․ ԱՀԿ
Գազայում հոկտեմբերի 7-ից սկսած 34 ԲԿ է վնասվել, սպանվել է 16 բուժաշխատող․ ԱՀԿ
Sputnik Արմենիա
Վադի Գազայից հարավ մնացել է վիրաբուժական ներուժ ունեցող ութ հիվանդանոց միայն, որոնք բոլորն էլ գործում են մասամբ: 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T14:54+0400
2023-10-27T14:54+0400
2023-10-27T15:39+0400
գազայի հատված
համաս
պաղեստին
իսրայել
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67100832_0:111:1600:1011_1920x0_80_0_0_e800cabbc55e8359c390f5fc66ecb18a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 7-ից Գազայում գրանցվել է շուրջ 75 հարձակում առողջապահության ոլորտի վրա, 16 բուժաշխատող սպանվել է, 30-ը՝ վիրավորվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Պաղեստինի օկուպացված տարածքում ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Պեպերկորնը այս մասին հայտարարել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:Պեպերկորնն ավելացրել է, որ 35 հիվանդանոցներից 23-ը դեռ մասամբ գործում են, բայց կրիտիկական գործառույթները վտանգված են: Վադի Գազայից հարավ մնացել է ընդամենը ութ վիրաբուժական ներուժ ունեցող հիվանդանոց, և բոլորը մասամբ են գործում:«Օրական անհրաժեշտ է 94 հազար լիտր վառելիք։ Սա նվազագույն պահանջն է 12 խոշոր հիվանդանոցներում կարևորագույն գործառույթների աշխատանքը պահպանելու համար»,– ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
գազայի հատված
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67100832_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6d70b2136db1e9240347894ed82de3dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, համաս, պաղեստին, իսրայել, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
գազայի հատված, համաս, պաղեստին, իսրայել, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
Գազայում հոկտեմբերի 7-ից սկսած 34 ԲԿ է վնասվել, սպանվել է 16 բուժաշխատող․ ԱՀԿ
14:54 27.10.2023 (Թարմացված է: 15:39 27.10.2023) Վադի Գազայից հարավ մնացել է վիրաբուժական ներուժ ունեցող ութ հիվանդանոց միայն, որոնք բոլորն էլ գործում են մասամբ:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 7-ից Գազայում գրանցվել է շուրջ 75 հարձակում առողջապահության ոլորտի վրա, 16 բուժաշխատող սպանվել է, 30-ը՝ վիրավորվել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Պաղեստինի օկուպացված տարածքում ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Պեպերկորնը այս մասին հայտարարել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Հոկտեմբերի 7-ից Գազայում գրանցվել է 75 հարձակում առողջապահական հաստատությունների վրա։ Ընդհանուր առմամբ, 16 բուժաշխատողներ զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելիս, 30-ը վիրավորվել են, վնասվել է շտապօգնության 24 մեքենա, տուժել է 34 բուժհաստատություն», - նշել է նա։
Պեպերկորնն ավելացրել է, որ 35 հիվանդանոցներից 23-ը դեռ մասամբ գործում են, բայց կրիտիկական գործառույթները վտանգված են: Վադի Գազայից հարավ մնացել է ընդամենը ութ վիրաբուժական ներուժ ունեցող հիվանդանոց, և բոլորը մասամբ են գործում:
«Օրական անհրաժեշտ է 94 հազար լիտր վառելիք։ Սա նվազագույն պահանջն է 12 խոշոր հիվանդանոցներում կարևորագույն գործառույթների աշխատանքը պահպանելու համար»,– ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը
գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։