00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը

© Sputnik / Aram NersesyanПалата адвокатов Армении
Палата адвокатов Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Բաժանորդագրվել
Համագումարի նիստերում և աշխատաժողովներում հանդես են գալու հանրային մեծ ազդեցություն և մասնագիտական փորձ ունեցող սփյուռքահայ իրավաբաններ
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Տեղեկությունը հրապարակվել է գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
«Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանն ու քննարկել հայրենիքին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները:
Այսօր համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Հաջորդ երկու օրերի ընթացքում համագումարի հինգ պանելային նիստերում և չորս աշխատաժողովներում հանդես են գալու հանրային մեծ ազդեցություն և մասնագիտական փորձ ունեցող սփյուռքահայ իրավաբաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, ՌԴ-ից և այլ երկրներից։
Նիստերի և աշխատաժողովների շրջանակում հանդես կգան ՀՀ պետական գործիչներ, ԱԺ պատգամավորներ, դատական իշխանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ։
Սփյուռքի հետ կապը խզվել է ոչ միայն ՌԴ–ում, այլև աշխարհում. Աբրահամյանը` խնդիրների մասին
Լրահոս
0