https://arm.sputniknews.ru/20231027/eazbn-ev-hrhn-gitakan-hetazvotutjunner-en-kazmakerpum-pmg-volvortum-67869943.html
ԵԱԶԲ–ն և ՀՌՀ–ն գիտական հետազոտություններ են կազմակերպում ՊՄԳ ոլորտում
ԵԱԶԲ–ն և ՀՌՀ–ն գիտական հետազոտություններ են կազմակերպում ՊՄԳ ոլորտում
Sputnik Արմենիա
Համալսարանը բանկի աջակցությամբ բարձրակարգ կադրեր կպատրաստի Հայաստանում համապատասխան նախագծեր իրականացնելու համար։ 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T17:39+0400
2023-10-27T17:39+0400
2023-10-27T17:41+0400
հայաստան
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/846/88/8468852_0:0:1600:901_1920x0_80_0_0_b7cf2e42886a412a76dad14ed81d9f19.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և Հայ–ռուսական համալսարանը համատեղ գիտական հետազոտություն և կրթական ծրագրեր են իրականացնում պետություն–մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ոլորտում։ Տեղեկությունը հայտնում է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը։Համապատասխան հուշագիրը ստորագրել են ԵԱԶԲ–ի ավագ կառավարիչ տնօրեն Դենիս Իլյինն ու ՀՌՀ–ի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը։ՀՌՀ–ի և ԵԱԶԲ–ի համագործակցության առանցքային ուղղությունները կլինեն ՊՄԳ ոլորտում կրթական ծրագրերի ուղղությամբ բարձրակարգ կադրերի նախապատրաստումը Հայաստանում համապատասխան նախագծեր իրականացնելու համար, ինչպես նաև գիտական հետազոտությունների անցկացումը, որոնք կնպաստեն հանրապետությունում այդ հատվածի զարգացման մակարդակի բարձրացմանը։ԵԱԶԲ–ն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի ֆոնդային բորսայումԱռաջիկա տարիներին նախատեսվում է ՊՄԳ արդիական խնդիրների և զարգացման հեռանկարների, ինչպես նաև անդրսահմանային նախագծերի իրականացման վերաբերյալ համատեղ վերլուծական ամփոփումներ, հետազոտություններ և զեկույցներ պատրաստել։ՀՌՀ–ի հետ համագործակցությունը նոր փուլ կլինի։ ՀՌՀ–ում ՊՄԳ–ի իրավասությունների կենտրոնի կազմակերպումը, միջազգային ստանդարտներին և շուկայի պահանջներին համապատասխանող կրթական պրոդուկտի ներդրումը, ըստ նրա, թույլ կտա Հայաստանում ստեղծել ՊՄԳ ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետ տարր և բավարարել այդ ոլորտում մասնագետների պատրաստման պահանջարկը։ՀՌՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսն իր հերթին նշել է, որ բուհի և ԵԱԶԲ–ի համագործակցությունը կիրականացվի էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի հենքի վրա և կարող է հիմնական ուղղություններից մեկը դառնալ Հայաստանում ինստիտուտների հետ փոխգործակցության զարգացման ոլորտում։«Քանի որ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերությունն այն ուղղություններից է, որը նոր է սկսում զարգանալ, կարևոր է մեր բուհի դերը երկրում այդ ոլորտի կայացման համար», – ասել է Կապինոսը։Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ–ի կանոնադրական կապիտալը 7 մլրդ դոլար է։ԵԱԶԲ–ն 26 մլն դոլար կհատկացնի Հրազդան ՋԷԿ–ի նոր էներգաբլոկի շինարարության համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/846/88/8468852_235:0:1484:937_1920x0_80_0_0_4296a4db07815d729010d6eb7998206a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
հայաստան, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
ԵԱԶԲ–ն և ՀՌՀ–ն գիտական հետազոտություններ են կազմակերպում ՊՄԳ ոլորտում
17:39 27.10.2023 (Թարմացված է: 17:41 27.10.2023) Համալսարանը բանկի աջակցությամբ բարձրակարգ կադրեր կպատրաստի Հայաստանում համապատասխան նախագծեր իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և Հայ–ռուսական համալսարանը համատեղ գիտական հետազոտություն և կրթական ծրագրեր են իրականացնում պետություն–մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ոլորտում։ Տեղեկությունը հայտնում է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը։
Համապատասխան հուշագիրը ստորագրել են ԵԱԶԲ–ի ավագ կառավարիչ տնօրեն Դենիս Իլյինն ու ՀՌՀ–ի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը։
ՀՌՀ–ի և ԵԱԶԲ–ի համագործակցության առանցքային ուղղությունները կլինեն ՊՄԳ ոլորտում կրթական ծրագրերի ուղղությամբ բարձրակարգ կադրերի նախապատրաստումը Հայաստանում համապատասխան նախագծեր իրականացնելու համար, ինչպես նաև գիտական հետազոտությունների անցկացումը, որոնք կնպաստեն հանրապետությունում այդ հատվածի զարգացման մակարդակի բարձրացմանը։
Առաջիկա տարիներին նախատեսվում է ՊՄԳ արդիական խնդիրների և զարգացման հեռանկարների, ինչպես նաև անդրսահմանային նախագծերի իրականացման վերաբերյալ համատեղ վերլուծական ամփոփումներ, հետազոտություններ և զեկույցներ պատրաստել։
«ԵԱԶԲ–ն բացառիկ փորձ ունի իր երկրներում ՊՄԳ–ի ոլորտում։ Բանկը մասնակցել է բարդ նախագծերի Կենտրոնական Ասիայում։ Օրինակ` մենք գործընկերների հետ, այդ թվում` Իսլամական զարգացման բանկի, իրականացրել ենք տարածաշրջանի առաջին միջազգային ՊՄԳ–նախագիծը` Ալմաթիի մեծ շրջանաձև ավտոճանապարհը։ Փոխանցում ենք մեր փորձը` արդեն մի շարք սեմինարներ ենք անցկացրել պետական ծառայողների և բիզնեսի համար Ղրղզստանում և Տաջիկստանում», – ասել է Իլյինը։
ՀՌՀ–ի հետ համագործակցությունը նոր փուլ կլինի։ ՀՌՀ–ում ՊՄԳ–ի իրավասությունների կենտրոնի կազմակերպումը, միջազգային ստանդարտներին և շուկայի պահանջներին համապատասխանող կրթական պրոդուկտի ներդրումը, ըստ նրա, թույլ կտա Հայաստանում ստեղծել ՊՄԳ ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետ տարր և բավարարել այդ ոլորտում մասնագետների պատրաստման պահանջարկը։
ՀՌՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսն իր հերթին նշել է, որ բուհի և ԵԱԶԲ–ի համագործակցությունը կիրականացվի էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի հենքի վրա և կարող է հիմնական ուղղություններից մեկը դառնալ Հայաստանում ինստիտուտների հետ փոխգործակցության զարգացման ոլորտում։
«Քանի որ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերությունն այն ուղղություններից է, որը նոր է սկսում զարգանալ, կարևոր է մեր բուհի դերը երկրում այդ ոլորտի կայացման համար», – ասել է Կապինոսը։
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ–ի կանոնադրական կապիտալը 7 մլրդ դոլար է։