https://arm.sputniknews.ru/20231027/drakan-dinamika-ka-hungariaji-ag-nakharary-hajastani-het-haraberutjunneri-masin-67858818.html
Դրական դինամիկա կա. Հունգարիայի ԱԳ նախարարը` Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Դրական դինամիկա կա. Հունգարիայի ԱԳ նախարարը` Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Հայ-հունգարական կապերի ընդլայնման համար Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն։ 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T16:22+0400
2023-10-27T16:22+0400
2023-10-27T16:24+0400
հայաստան
հունգարիա
պետեր սիյարտո
նիկոլ փաշինյան
նախարար
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67856397_0:0:1600:901_1920x0_80_0_0_440008ba51c0314526d1906752cba66c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն այսօր քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ հայերի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։«ՀՀ վարչապետը ողջունել է պարոն Սիյարտոյի այցը Երևան և կարևորել հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում:Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության, կրթության, մշակույթի, ավիահաղորդակցության և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը:Պետեր Սիյարտոն ընդգծել է երկկողմ հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկան, Հայաստանի և Հունգարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը։Նա հայտնել է նաև, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն, ինչը ևս կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67856397_114:0:1535:1066_1920x0_80_0_0_4bdf1c257432833c8bc14c2d1d05bc23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հունգարիա, պետեր սիյարտո, նիկոլ փաշինյան, նախարար, վարչապետ
հայաստան, հունգարիա, պետեր սիյարտո, նիկոլ փաշինյան, նախարար, վարչապետ
Դրական դինամիկա կա. Հունգարիայի ԱԳ նախարարը` Հայաստանի հետ հարաբերությունների մասին
16:22 27.10.2023 (Թարմացված է: 16:24 27.10.2023) Հայ-հունգարական կապերի ընդլայնման համար Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն այսօր քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի
ԼՂ հայերի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։ Այս մասին հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ վարչապետը ողջունել է պարոն Սիյարտոյի այցը Երևան և կարևորել հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության, կրթության, մշակույթի, ավիահաղորդակցության և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը:
Պետեր Սիյարտոն ընդգծել է երկկողմ հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկան, Հայաստանի և Հունգարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը։
Նա հայտնել է նաև, որ Հունգարիայի կառավարությունը
մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն, ինչը ևս կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին
հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։