00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դեպի հույս». ի՞նչ են խոստանում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները

© Sputnik / Andranik Ghazaryan«Ռոլան» կինոփառատոն
«Ռոլան» կինոփառատոն - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
«Ռոլան» կինոփառատոն
Բաժանորդագրվել
Շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնն այս տարի կկրի «Դեպի հույս» խորագիրը, որը նվիրված է Արցախից բռնի տեղահանված 30 000 երեխաներին։ Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց փառատոնի մամուլի պատասխանատու Կարինե Գրիգորյանը։
Փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 31-ի նոյեմբերի 4-ը, մեկնարկը տրվելու է Երևանում և Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում։
Միջոցառման շրջանակում կազմակերպվելու են ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ և հատուկ ցուցադրություններ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում՝ առավելագույնս ներգրավելով Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու պատանիներին:
Շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել են 74–ը՝ 28 երկրից։
«Փառատոնային օրերին ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնում, Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, «Այբ» դպրոցում, «Թումոյում», «Նարեկացի» արվեստի միությունում, «Երևակ» կրթահամալիրում ցուցադրվելու են լավագույն անիմացիոն և խաղարկային ֆիլմերը, անցկացվելու են ստեղծագործական հանդիպումներ»,-ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ այդ ֆիլմերը ցուցադրվելու են նաև ՀՀ մարզերում։ Փառատոնային օրերին ընթացքում ֆիլմերի ցուցադրություններ և ցուցահանդես-մրցույթներ կանցկացվեն Գավառի մանկատանը, Տավուշի թեմի առաջնորդարանում, Հենիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի և Գյումրի մասնաճյուղերում։
Փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր:
Փողի փոխարեն մասնագիտություն. «ՌեԱնիմանիան» հասույթը կուղղի արցախցիների կրթության ծրագրին
«Քանի որ այս տարի նշում ենք Հայ կինոյի 100-ամյակը, փառատոնը ևս անմասն չի մնացել կարևոր հոբելյանից։ Հատուկ ցուցադրություններից է «Հայկական ֆիլմերի համայնապատկեր-100» ծրագիրը՝ 12 հայկական ֆիլմեր, այդ թվում` բոլորիս կողմից սիրված հին ու բարի մուլտֆիլմերը՝ «Աղվեսագիրք», «Գտնված երազ», «Կախարդական Լավաշ» «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...», «Կիկոս», «Ձախորդ Փանոսը», «Մկների ժողովը», «Պույ-Պույ»»,-ասաց նա։
Փառատոնի անվանակարգերն անփոփոխ են` «Գրան պրի» մրցանակ, «Լավագույն երկարամետրաժ խաղարկային ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգերում որպես ժյուրի հանդես կգան Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Երևանի մասնաճյուղի սաները։
«Լավագույն երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգերի ժյուրին կլինեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները Երևանից, Գյումրիից, Բերդից և Ստեփանակերտից։ «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգի ժյուրին կլինեն Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան համար 199 հիմնական դպրոցի աշակերտները։
«Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգում ընդգրկված է չորս ֆիլմ` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների «Դանթեի Աստվածային կատակերգություն», «Այբ» դպրոցի աշակերտների «Մի կտոր երևանցին», Մարինա Սոլոյանի «Գետը հոսում է, և աղջիկն ապրում է» և Աղավնի Ղազարյանի «Դրամատիկ» ֆիլմերը։
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը, որտեղ ներկայացված են յոթ խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, իսկ ժյուրին «Աքսիոմիա» հասարակական կազմակերպությունն է։ Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ֆրանսիական ֆիլմերի կինոդիտումներ Երևանում, Տավուշում և Գեղարքունիքում:
Երևանի կենտրոնում բացվեցին ռեժիսորներ Պոդպոմոգովի և Ատամանովի աստղերը
Լրահոս
0