00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանն ու ԱՄՆ-ն համապարփակ երկխոսության կարիք ունեն. Չինաստանի ԱԳՆ

© AP Photo / Jose Luis MaganaԷնթոնի Բլինկենն ու Վան Յին
Էնթոնի Բլինկենն ու Վան Յին - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Բաժանորդագրվել
Վան Յիի և Էնթոնի Բլինկենի բանակցությունները տեղի են ունենում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սպասվող հանդիպումից առաջ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանն ու ԱՄՆ-ն համապարփակ երկխոսության կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից առաջ։ Նրա խոսքերը մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները։
ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի հետ կոշտ մրցակցության, բայց տրամադրված է համատեղ աշխատանքի
Վան Յին հույս է հայտնել, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հետ իր զրույցը «կառուցողական և հեռանկարային» կլինի։
«Չինաստանը և Միացյալ Նահանգները երկու խոշոր տերություններ են, որոնք ունեն տարաձայնություններ, բայց միևնույն ժամանակ մենք ունենք նաև ընդհանուր շահեր, և մենք բախվում ենք մարտահրավերների, որոնց պետք է միասնաբար պատասխանենք։ Մենք պետք է ոչ միայն վերականգնենք երկխոսությունը, այլև այն դարձնենք խորը և համապարփակ», - նշել է չինացի նախարարը ։
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին ընդգծել է, որ մեծ հաճույքով ողջունում է Չինաստանի արտգործնախարարին ԱՄՆ-ում։
«Ես անկեղծորեն ակնկալում եմ կառուցողական զրույցներ առաջիկա երկու օրերի ընթացքում», - ասել է Բլինկենն իր ելույթից առաջ:
«Այդպես հակի՞րճ» - անգլերենով հարցրել է Վան Յին, և նրանք երկուսն էլ ծիծաղել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն մի շարք երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր՝ ամերիկա-չինական հարաբերությունների պատասխանատու կառավարման և երկրների միջև բաց կապուղիների պահպանմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակներում:
ԱՄՆ-ն ուզում է իր սերվերների ամպային ծառայությունները սահմանափակել Չինաստանի համար
Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները շարունակելու է օգտագործել դիվանագիտությունը ԱՄՆ շահերն ու արժեքները առաջ մղելու, տարաձայնությունները վերացնելու և ընդհանուր անդրազգային մարտահրավերները հաղթահարելու հարցում առաջընթաց գրանցելու համար:
Վան Յիի և Էնթոնի Բլինկենի միջև բանակցությունները տեղի են ունենում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև առաջիկա հանդիպումից առաջ, որը նախատեսվում է նոյեմբերի 11-ից 17-ը Սան Ֆրանցիսկոյում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առաջնորդների գագաթնաժողովում։ Սակայն հանդիպումը դեռ պաշտոնապես հաստատված չէ։
Լրահոս
0