https://arm.sputniknews.ru/20231027/arcakhic-brni-teghahanvats-yntaniqnerin-shirakum-4-tvonna-ognutjun-e-pvokhancvel-rdic-67854998.html
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Շիրակում 4 տոննա օգնություն է փոխանցվել ՌԴ–ից
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Շիրակում 4 տոննա օգնություն է փոխանցվել ՌԴ–ից
Sputnik Արմենիա
Երևանի Ռուսական տունը Մարալիկում 88 ընտանիքի ալյուր է բաժանել, իսկ Արթիկում, որտեղ արցախցի 110 ընտանիք է հանգրվանել, մարդասիրական այս օգնությունը տրվել է 40... 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T15:26+0400
2023-10-27T15:26+0400
2023-10-27T15:58+0400
հումանիտար օգնություն
հայաստանում ռուսական դասարաններ
«ռոսսոտրուդնիչեստվո»
բռնի տեղահանված
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67849727_0:223:1601:1123_1920x0_80_0_0_ebfa207da2b96e026a4b9d5fbcfd0b40.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված և ՀՀ Շիրակի մարզի Անի և Արթիկ համայնքներում բնակություն հաստատած ընտանիքներին Ռուսաստանից փոխանցվել է 4 տոննա ալյուր` որպես մարդասիրական օգնություն:Օգնությունը հավաքել են Վոլգոգրադի «Բարեկամության տուն» կազմակերպությունը և Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը։ՀՀ–ում «Ռուսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանևը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ–ում մարդասիրական օգնության բաշխումն իրականացվում է Գյումրիում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի կողմից։«ՌԴ–ն չէր կարող անմասն մնալ, այդ պատճառով ցուցաբերել է և շարունակում է ցուցաբերել օգնություն»,– հայտարարել է Բերյանևը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվոն» բռնի տեղահանվածներին է փոխանցել պարենի և հիգիենայի պարագաների շուրջ 200 հավաքածու:Նշենք, որ Անիի համայնքապետարանը օգնություն կբաշխի 88 ընտանիքի, իսկ Արթիկում և հարակից գյուղերում, որտեղ ապրում է 110 արցախցի ընտանիք, ալյուր կբաշխվի նրանցից ավելի քան 5 անձ ունեցող 40 բազմազավակ ընտանիքների:Հիշեցնենք, որ ռուսական մարդասիրական առաքելության օդանավը հոկտեմբերի 13–ին արցախցիների համար 6 տոննա մարդասիրական օգնություն էր հասցրել Հայաստան, որը բաշխվում է ամբողջ հանրապետությունում:Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայիզոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեցկրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին`Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ումԱրցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67849727_0:0:1601:1200_1920x0_80_0_0_54741ac9e8674407b945fb624b85d97a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հումանիտար օգնություն, հայաստանում ռուսական դասարաններ, «ռոսսոտրուդնիչեստվո», բռնի տեղահանված, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
հումանիտար օգնություն, հայաստանում ռուսական դասարաններ, «ռոսսոտրուդնիչեստվո», բռնի տեղահանված, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Շիրակում 4 տոննա օգնություն է փոխանցվել ՌԴ–ից
15:26 27.10.2023 (Թարմացված է: 15:58 27.10.2023) Երևանի Ռուսական տունը Մարալիկում 88 ընտանիքի ալյուր է բաժանել, իսկ Արթիկում, որտեղ արցախցի 110 ընտանիք է հանգրվանել, մարդասիրական այս օգնությունը տրվել է 40 բազմազավակ ընտանիքի:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված և ՀՀ Շիրակի մարզի Անի և Արթիկ համայնքներում բնակություն հաստատած ընտանիքներին Ռուսաստանից փոխանցվել է 4 տոննա ալյուր` որպես մարդասիրական օգնություն:
Օգնությունը հավաքել են Վոլգոգրադի «Բարեկամության տուն» կազմակերպությունը և Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը։
ՀՀ–ում «Ռուսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանևը
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ–ում մարդասիրական օգնության բաշխումն իրականացվում է Գյումրիում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի կողմից։
«ՌԴ–ն չէր կարող անմասն մնալ, այդ պատճառով ցուցաբերել է և շարունակում է ցուցաբերել օգնություն»,– հայտարարել է Բերյանևը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվոն» բռնի տեղահանվածներին է փոխանցել պարենի և հիգիենայի պարագաների շուրջ 200 հավաքածու:
Նշենք, որ Անիի համայնքապետարանը օգնություն կբաշխի 88 ընտանիքի, իսկ Արթիկում և հարակից գյուղերում, որտեղ ապրում է 110 արցախցի ընտանիք, ալյուր կբաշխվի նրանցից ավելի քան 5 անձ ունեցող 40 բազմազավակ ընտանիքների:
Հիշեցնենք, որ ռուսական մարդասիրական առաքելության օդանավը հոկտեմբերի 13–ին արցախցիների համար 6 տոննա մարդասիրական օգնություն էր հասցրել Հայաստան, որը բաշխվում է ամբողջ հանրապետությունում:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։