00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատ Միրզոյանը նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարն ուշադրություն հրավիրեց այն կետերի վրա, որոնք տեղ են գտել Գրանադայի հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Նրա խոսքով` դա հնարավոր կլինի նաև այն դեպքում, երբ իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիա` Ալմա Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա։
«Պատահական չէ, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ Հայաստանն ակնկալում է այդ հայտարարության աջակցությունը միջազգային այլ գործընկերների կողմից»,– ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց` ընդամենը 1 ամիս առաջ ԼՂ–ում ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը և ավելի քան 100.000 հայ ստիպված եղավ կյանքը փրկելու համար բռնի տեղահանվել, լքել պատմական հայրենիքը։ Նրանք այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանում։ Միրզոյանը նշեց` ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է հենց այդ տարածաշրջանի բոլոր երկրների գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից։
Հունգարիան ուզում է հյուպատոսություն բացել Երևանում, ֆիզիկական կապ ունենալ Հայաստանի հետ
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր։ Վստահություն են հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանմանն ուղղված և այդ տրամաբանության վրա կառուցված փոխգործակցությունն իր դրական արդյունքը կունենա։
«Այս համատեքստում քննարկել ենք տարածաշրջանային տարբեր ծրագրերին Հայաստանի ներգրավվածությունը, մասնավորապես`0 վկայակոչել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը։ Այնտեղ նշվեց, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Քննարկել ենք նաև ՀՀ–ԵՄ համագործակցությանն առնչվող այլ թեմաներ, կարևորել ենք և երախտագիտություն հայտնել Հունգարիային Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցության համար»,– ասաց Միրզոյանը։
Դիմելով Սիյարտոյին` Միրզոյանը վստահություն հայտնեց, որ որպես ԵՄ անդամ երկիր` Հունգարիան քաջատեղյակ է բոլոր զարգացումներին։ Միրզոյանն ընդգծեց` Հարավային Կովկասում երկարատև և հայ ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման այլատյաց քաղաքականության բացառում։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Լրահոս
0