00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի և Թուրքիայի իրական նպատակը. «Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ ՀՀ–ի լիակատար շրջափակում

© Sputnik / Aram NersesyanՍյունիք. արխիվային լուսանկար
Սյունիք. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Բաժանորդագրվել
Ազգովի սևեռվել ենք Սյունիքով անցնող ճանապարհի վրա և հերթական ռազմական ոտնձգությունն ենք ակնկալում, մինչդեռ զարգացումները տարածաշրջանում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում՝ Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես ուզում են հավերժացնել Հայաստանի շրջափակումը։
Գիտեք, իհարկե, որ սա ամենևին նոր երևույթ չէ. մինչ մենք վերջին տասնամյակներում շատ գեղեցիկ ու հնչեղ տարածաշրջանային ծրագրեր էինք մշակում՝ ֆինանսական կենտրոն, խաչմերուկ, նույնիսկ չոր նավահանգիստ, Բաքուն և Անկարան անընդհատ սաստկացնում ու սաստկացնում էին Հայաստանի շրջափակումը՝ հյուսելով մեր շուրջ նավթատարների, գազատարների, ավտոմայրուղիների ու երկաթգծերի խիտ սարդոստայնը։ Նպատակը մեկն էր՝ ոչ մի կոմունիկացիա չպիտի անցնի Հայաստանի տարածքով։
Ադրբեջանի եւ Թուրքիայի իրական նպատակը. «Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ Հայաստանի լիակատար շրջափակում
Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում այսօր։ Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովում մեր վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքային իմաստը սա է, մեջբերեմ. «Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացում՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով»։
Երևի կարելի է 100 տոկոսով պնդել, որ այս գաղափարը կկիսեն տարածաշրջանի բոլոր երկրները, սակայն այն չորս սկզբունքները, որոնց վրա, ըստ մեր վարչապետի, պետք է հենվի ծրագրի իրականացումը, հաստատ զարմանք կառաջացնեն այն պարզ պատճառով, որ դրանք վաղուց գործում են ողջ աշխարհում։ Էլ դրանք ամրագրելու իմաստը ո՞րն է։
Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այդ սկզբունքներին, որոնք մի հազար անգամ բարձրաձայնել են մեր ղեկավարները՝ «բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Պատմության դասերը. զիջողական քաղաքականության և օտար ուժերին ապավինելու տխուր հետևանքները
Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը» և այլն։ Կներեք, իսկ որտե՞ղ եք տեսել, որ կոմունիկացիաները այլ սկզբունքներով գործեն։ Այո՛, վերջին ղարաբաղյան պատերազմից հետո որոշ ժամանակ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնում էր Լաչինի միջանցքը, բայց նախ, այն բոլորովին հայերը չէին վերահսկում, և ամենակարևորը՝ այդ միջանցքն արդեն գոյություն չունի։ Եվ ուրեմն լրիվ անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնի մի ճանապարհ, որը վերահսկեն ադրբեջանցիները։
Բոլոր դեպքերում, միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացրած ծրագրի ամենագլխավոր նպատակը Սյունիքի ճանապարհի կարգավիճակի հստակեցումն է։ Այնինչ, հիմնվելով վերջին զարգացումների վրա, թույլ տվեք եզրակացություն անել, որ Մեղրիի այդ ճանապարհը իրականում այնքան մեծ նշանակություն չունի Ադրբեջանի և Թուրքիայի համար, որքան մենք կարծում ենք։ Ընդ որում, օտարերկրյա որոշ վերլուծական կենտրոններ նույնն են պնդում։ Մեջբերեմ Միացյալ Նահանգներում գործող Stratfor կազմակերպության մասնագետների կարծիքը. «Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքը թեև շատ ցանկալի է Ադրբեջանի համար, սակայն խիստ անհրաժեշտ չէ»։
«Գառների լռությունը». ինչու ձայն չեն հանում Հայաստանի իշխանությունները
Իսկապես, իրողությունը սա է՝ Ադրբեջանն ու Իրանը արդեն կառուցում են այն ավտոմայրուղին, որը Արաքսի մյուս ափով է կապելու Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ։ Այսինքն, այդ ճանապարհը ձգվելու է այն տարածքներով, որոնք մինչեւ 2020 թվականը ղարաբաղցիների ձեռքին էին, հետո, հասնելով Հայաստանի սահմանին, երկու կամրջով իջնելու են ներքև, շարունակվելու են Արաքսի իրանական ափի երկայնքով և հասնելով Նախիջևանին` երկու կամրջով կրկին հատելու են սահմանը, մտնելու են ինքնավար հանրապետություն։ Ճիշտ նույն ձևով՝ Իրանի տարածքով, շրջանցելով Հայաստանը, մոտ ապագայում կլուծվի նաև երկաթգծի հարցը։ Ռուսաստանցի պաշտոնյաներից մեկն այս շաբաթ ասել է. «Գնահատել ենք, որ հայկական տարածքով երկաթգիծը կլինի 42 կիլոմետր։ Որքան ինձ հայտնի է, Իրանի տարածքով երկաթգիծը կլինի 50 կիլոմետր, ահա և ամբողջ տարբերությունը՝ 2 կամուրջ և 8 կիլոմետր»։
Այսինքն, մինչ մենք անընդհատ քննարկում ենք՝ արդյոք Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կհարձակվի Սյունիքի վրա, Բաքուն և Անկարան մտածում են, թե ինչպես կարելի է ճանապարհը բացել թե′ առանց Հայաստանի մասնակցության, թե′ ավելի ու ավելի սեղմել շրջափակման օղակը Հայաստանի շուրջը։ Մոտավորապես նույն միտքն են արտահայտում Stratfor-ի վերլուծաբանները։
Կրկին մեջբերեմ. «Եթե Իրանը և Ադրբեջանը կարգավորեն իրենց հարաբերությունները, դա ավելի կմեկուսացնի Հայաստանին իր տարածաշրջանային գործընկերներից և կհանգեցնի այն բանին, որ Հայաստանը կկորցնի Արևելք-Արևմուտք աշխուժացող առևտրի ոլորտում որևէ էական դեր խաղալու իր ունակությունը»:
Փոփոխություններն ակնհայտ են. հայտնի չէ միայն, թե դրանք մեզ ուր են տանում
Ու հարց է ծագում՝ գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ մինչ մենք հավակնոտ տարածաշրջանային ծրագրեր ենք մշակում և ներկայացնում, որոշ հարևան երկրներ ձգտում են անել հնարավորը, որպեսզի հայերն ընդմիշտ մոռանան Արցախի մասին։ Իսկ դրա երաշխիքն այն է, որ Հայաստանը միշտ մնա թույլ ու շրջափակված։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը  - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Սյունիքի մասին Անկարայի և Բաքվի հռետորաբանությունը փոխվում է, նպատակը` դժվար թե. քաղաքագետ
Լրահոս
0