https://arm.sputniknews.ru/20231027/67836008.html
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները հանդիպել են․ լրահոսը՝ SputnikԱրմենիայի այս ժամի եթերում
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները հանդիպել են․ լրահոսը՝ SputnikԱրմենիայի այս ժամի եթերում
Sputnik Արմենիա
▪️ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրանիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և... 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T12:00+0400
2023-10-27T12:00+0400
2023-10-27T12:15+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67836650_0:0:962:541_1920x0_80_0_0_829a3b8a6d24ccf134e5d10c49cf2c8b.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրանիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցն է։ Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել նախորդ տարիներին իրականացված քննչական գործողությունների մասին։
Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրատապ քննարկման արդյունքում հռչակագիր է ընդունել։
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն․ այս պահին Միրզոյանն ու Սիյարտոն պատասխանում են լրագրողների հարցերին։
«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո»,- Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդու իրավունքները Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների համար, ներառյալ անվտանգության և արժանապատվության պայմաններում իրենց տները վերադառնալու իրավունքը»,- հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերի արդյունքները։
Հնդկաստանն ուսումնասիրում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը, հայտնում է The Economic Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։ «Մատակարարումները կիրականացվեն 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրների միջև կնքված պայմանագրերի հիման վրա։ Պայմանագրերի գումարը կազմում է շուրջ 244․7 միլիոն դոլար։ Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել 90 հրետանի։
«Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագրի կնքման հարցում․ դա բխում է կողմերի, տարածաշրջանի և ողջ աշխարհի շահերից»․ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Sputnik Արմենիա, 106․0FM
▪️ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրանիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։▪️ Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցն է։ Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել նախորդ տարիներին իրականացված քննչական գործողությունների մասին։▪️ Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրատապ քննարկման արդյունքում հռչակագիր է ընդունել։▪️ Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն․ այս պահին Միրզոյանն ու Սիյարտոն պատասխանում են լրագրողների հարցերին։▪️ «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո»,- Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:▪️ «Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդու իրավունքները Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների համար, ներառյալ անվտանգության և արժանապատվության պայմաններում իրենց տները վերադառնալու իրավունքը»,- հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերի արդյունքները։▪️ Հնդկաստանն ուսումնասիրում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը, հայտնում է The Economic Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։ «Մատակարարումները կիրականացվեն 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրների միջև կնքված պայմանագրերի հիման վրա։ Պայմանագրերի գումարը կազմում է շուրջ 244․7 միլիոն դոլար։ Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել 90 հրետանի։ ▪️ «Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագրի կնքման հարցում․ դա բխում է կողմերի, տարածաշրջանի և ողջ աշխարհի շահերից»․ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։Sputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67836650_0:0:722:541_1920x0_80_0_0_b89b2c2a14408b622b41d95d90c48525.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
▪️ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրանիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։
▪️ Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցն է։ Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել նախորդ տարիներին իրականացված քննչական գործողությունների մասին։
▪️ Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրատապ քննարկման արդյունքում հռչակագիր է ընդունել։
▪️ Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն․ այս պահին Միրզոյանն ու Սիյարտոն պատասխանում են լրագրողների հարցերին։
▪️ «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո»,- Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
▪️ «Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդու իրավունքները Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների համար, ներառյալ անվտանգության և արժանապատվության պայմաններում իրենց տները վերադառնալու իրավունքը»,- հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերի արդյունքները։
▪️ Հնդկաստանն ուսումնասիրում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը, հայտնում է The Economic Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։ «Մատակարարումները կիրականացվեն 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրների միջև կնքված պայմանագրերի հիման վրա։ Պայմանագրերի գումարը կազմում է շուրջ 244․7 միլիոն դոլար։ Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել 90 հրետանի։
▪️ «Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագրի կնքման հարցում․ դա բխում է կողմերի, տարածաշրջանի և ողջ աշխարհի շահերից»․ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։