https://arm.sputniknews.ru/20231025/vitali-balasanjany-zenq-e-handznel-vostikanutjany-qrgvorts-e-harucvel--67737154.html
Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանությանը. քրգործ է հարուցվել
Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանությանը. քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Ներկայում իրավապահները փորձում են պարզել, թե ինչպես է ձեռք բերվել այդ զենքը։ 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T17:04+0400
2023-10-25T17:04+0400
2023-10-25T17:13+0400
վիտալի բալասանյան
զենք
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27461926_0:35:1280:756_1920x0_80_0_0_77c0363a5454fe1b573a7fb10ac14f56.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 15-ին էլ կանչվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության։ Նա որպես վկա էր այնտեղ գնացել։ Թե ինչ քրեական գործի շրջանակում էր Բալասանյանն ԱԱԾ կանչվել, հայտնի չէ։Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին ԱԽ նախկին քարտուղարի նկատմամբ դեռ Արցախում հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, գործն էլ կարճվել։ Բալասանյանին Արցախում 4 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել հուլիսի 19-ին` գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի և թմրամիջոցներ պահելու համար։ Նրան, որդուն և քեռորդուն հուլիսի 13-ին ձերբակալել էին, կալանավորման միջնորդությունը, սակայն դատարանը մերժել էր։Արցախից Հայաստան զենք–զինամթերք է ներմուծվել, որոշ մասը կամովին հանձնվել է. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27461926_100:0:1236:852_1920x0_80_0_0_2003962bf423445afe6f55195e7a4e23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիտալի բալասանյան, զենք, հհ քննչական կոմիտե
վիտալի բալասանյան, զենք, հհ քննչական կոմիտե
Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանությանը. քրգործ է հարուցվել
17:04 25.10.2023 (Թարմացված է: 17:13 25.10.2023) Ներկայում իրավապահները փորձում են պարզել, թե ինչպես է ձեռք բերվել այդ զենքը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանությանը։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ զենքի հանձնումից հետո քրեական գործ է հարուցվել՝ պարզելու այդ զենքի օրինականությունը։ «Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ներկայացված զենքի ձեռք բերման և պահման օրինականությունը, ինչը ստանդարտ պրակտիկա է նման դեպքերում»,– ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 15-ին էլ կանչվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության։ Նա որպես վկա էր այնտեղ գնացել։ Թե ինչ քրեական գործի շրջանակում էր Բալասանյանն ԱԱԾ կանչվել, հայտնի չէ։
Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին ԱԽ նախկին քարտուղարի նկատմամբ դեռ Արցախում հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, գործն էլ կարճվել։ Բալասանյանին Արցախում 4 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել հուլիսի 19-ին` գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի և թմրամիջոցներ պահելու համար։ Նրան, որդուն և քեռորդուն հուլիսի 13-ին ձերբակալել էին, կալանավորման միջնորդությունը, սակայն դատարանը մերժել էր։