https://arm.sputniknews.ru/20231025/pashinjany-melani-zhvolii-het-qnnarkel-e-haj-adrbejanakan-haraberutjunneri-kargavvorumy-67747045.html
Փաշինյանը Մելանի Ժոլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Փաշինյանը Մելանի Ժոլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Sputnik Արմենիա
Կանադայի ԱԳ նախարարը վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին: 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T18:30+0400
2023-10-25T18:30+0400
2023-10-25T18:34+0400
նիկոլ փաշինյան
մելանի ժոլի
կանադա
հայաստան
եվրամիություն
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67743551_0:0:1670:940_1920x0_80_0_0_84208ac30c18437e1ababc8de6d007eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր է քննարկել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:Կանադայի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ իրենք գիտեն, որ այժմ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։Նա հավելել է, որ ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին:Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:Այս համատեքստում Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման առիթով, համարելով դա նշանակալի իրադարձություն։Իր հերթին, Մելանի Ժոլին նշել է, որ համոզված է, այժմ Կանադայի վարչապետը ևս մտովի տոնում է դեսպանատան բացումը։Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կանադայի ԱԳ նախարարը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարարին ու հայտարարել, որ իրենք լիարժեք աջակցում են Հայաստանի տարածքայի ամբողջականությանը։
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67743551_65:0:1549:1113_1920x0_80_0_0_e33375fe9ad1ca69d9ed1eb3c770118f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, մելանի ժոլի, կանադա, հայաստան, եվրամիություն, արցախ, բռնի տեղահանված
նիկոլ փաշինյան, մելանի ժոլի, կանադա, հայաստան, եվրամիություն, արցախ, բռնի տեղահանված
Փաշինյանը Մելանի Ժոլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
18:30 25.10.2023 (Թարմացված է: 18:34 25.10.2023) Կանադայի ԱԳ նախարարը վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր է քննարկել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
Կանադայի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ իրենք գիտեն, որ այժմ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։
«Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում»,-ասել է նա։
Նա հավելել է, որ ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։
Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:
Այս համատեքստում Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում Կանադայի
դեսպանատան բացման առիթով, համարելով դա նշանակալի իրադարձություն։
Իր հերթին, Մելանի Ժոլին նշել է, որ համոզված է, այժմ Կանադայի վարչապետը ևս մտովի տոնում է դեսպանատան բացումը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կանադայի ԱԳ նախարարը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարարին ու
հայտարարել, որ իրենք լիարժեք աջակցում են Հայաստանի տարածքայի ամբողջականությանը։