00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ռազմաբազաները Հայաստանից հանելու հարց չի քննարկվում. Փաշինյանը` ամերիկյան պարբերականին

© Photo : Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյանի հարցազրույցն ամերիկյան «Wall street journal»–ին
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ամերիկյան «Wall street journal»–ին - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Բաժանորդագրվել
Ըստ վարչապետի` Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը չի կարողացել կատարել իր դաշնակցային պարտավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել ԼՂ հայության անվտանգությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն է արել ամերիկյան «Wall street journal»–ին տված հարցազրույցում։
«Փաստ է` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը»,– ասել է Փաշինյանը։
Պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ այդ իրադարձություններն, ըստ էության, հանգեցրել են մի որոշման, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի հարաբերություններն անվտանգության ոլորտում։ Դա այն է, ինչ Հայաստանը հիմա փորձում է անել։
Կրեմլը չի շտապում մեկնաբանել ռուսական ռազմաբազաների վերաբերյալ Փաշինյանի խոսքերը
Նա հայտարարել է, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ, սակայն Հայաստանից դրանք հանելու հարց չի քննարկվում։

«Մենք նման հարց չենք քննարկում, ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ինչն է նման իրադրության պատճառը, սա նաև Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ–ի միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,– նշել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, որոնք պետք է տեղի ունենան, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում։ Նկարագրվածը տեղի չի ունեցել, երբ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ օկուպացրել։
Ըստ նրա` դա հիասթափեցնող է և՛ ՀՀ կառավարության, և՛ հայ հանրության համար։ ՌԴ–ի հետ նաև երկկողմ պայմանագիր կա, դրանում նկարագրված քայլերը ևս տեղի չեն ունեցել, ինչը շատ լուրջ հարցեր է առաջացրել։
Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը. Փաշինյանը` թուրք հարևանների հետ ՀՀ կապերի մասին
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ, Փաշինյանը նշել է` որովհետև հարցերը քննարկման փուլում են։
«Չենք ուզում, որ որևէ հարցում սխալ հասկացած լինենք ՀԱՊԿ–ին և չենք ուզում, որ ՀԱՊԿ–ը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ։ Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք, մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը»,– շեշտել է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվեց նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Դրանից 9 ամիս անց` 2023–ի սեպտեմբերի 19–ին, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0