https://arm.sputniknews.ru/20231025/pashinjan-aliev-brjuseljan-handipumy-chi-kajana-tvojvvo-klaar-67707704.html
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը չի կայանա․ Տոյվո Կլաար
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը չի կայանա․ Տոյվո Կլաար
Sputnik Արմենիա
Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնարդյունքը կլինի ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T11:57+0400
2023-10-25T11:57+0400
2023-10-25T12:46+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
տոյվո կլաար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634577_0:0:1600:901_1920x0_80_0_0_c54075e0e6f8d37bc227798d4860303a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այդ մասին հայտարարել է APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ:Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնարդյունքը կլինի ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է խաղաղության ճանապարհային քարտեզ. ՓաշինյանԿլաարի խոսքով` հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացն Արևմուտքի միջնորդությամբ դանդաղ, սակայն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նա դրական է գնահատել Գրանադայում կայացած բանակցությունները, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցել:Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում հոկտեմբերի վերջին Բրյուսելում։ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634577_102:0:1525:1067_1920x0_80_0_0_080be886f454a3bf27a8989fccf76fc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, տոյվո կլաար
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, տոյվո կլաար
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը չի կայանա․ Տոյվո Կլաար
11:57 25.10.2023 (Թարմացված է: 12:46 25.10.2023) Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնարդյունքը կլինի ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այդ մասին հայտարարել է APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը, որը հեռավար է մասնակցել համաժողովին, բրյուսելյան հանդիպման հետաձգումը պատճառաբանել է ժամանակի սղությամբ:
Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնարդյունքը կլինի ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Կլաարի խոսքով` հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացն Արևմուտքի միջնորդությամբ դանդաղ, սակայն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նա դրական է գնահատել Գրանադայում կայացած բանակցությունները, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցել:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում հոկտեմբերի վերջին Բրյուսելում։