https://arm.sputniknews.ru/20231025/lghic-brni-teghahanvats-aveli-qan-41-hazar-mard-stacel-e-4010-hazar-dram-vtsharnery-mkrtchjan-67744807.html
ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները. Մկրտչյան
ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները. Մկրտչյան
Sputnik Արմենիա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հիշեցրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված 80 և ավելի տոկոս անձինք այս պահին տեղավորված են ՀՀ մարզերում։ 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T17:54+0400
2023-10-25T17:54+0400
2023-10-25T17:58+0400
բռնի տեղահանված
արցախ
հայաստան
նարեկ մկրտչյան
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66534624_0:97:1234:791_1920x0_80_0_0_f4666e036ef92aa29b4ce3acaa418a04.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ավելացնելով, որ մնացած անձանց տվյալները մշակման փուլում են։Նա հիշեցրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված 80 և ավելի տոկոս անձինք այս պահին տեղավորված են ՀՀ մարզերում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66534624_137:0:1234:823_1920x0_80_0_0_f25b03c36c3a8f784d7ab0e270103c85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնի տեղահանված, արցախ, հայաստան, նարեկ մկրտչյան, նախարար
բռնի տեղահանված, արցախ, հայաստան, նարեկ մկրտչյան, նախարար
ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները. Մկրտչյան
17:54 25.10.2023 (Թարմացված է: 17:58 25.10.2023) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հիշեցրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված 80 և ավելի տոկոս անձինք այս պահին տեղավորված են ՀՀ մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ավելացնելով, որ մնացած անձանց տվյալները մշակման փուլում են։
«Ես գիտեմ, որ մեր մի շարք բնակավայրերում 50 հազար դրամով հնարավոր է տների վարձակալության հարցը լուծել։ Ինչ վերաբերում է տների վարձավճարների արհեստական թանկացումներին, ապա մենք բազմիցս այդ մասին խոսել ենք ու դիմել ենք մեր հայրենակիցներին, որ հաշվի առնելով նաև ստեղծված իրավիճակը` պետք չէ օգտվել առիթից ու սա որոշակի եկամուտներ ձեռք բերելու հնարավորություն դիտարկել»,– ընդգծեց Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված 80 և ավելի տոկոս անձինք այս պահին տեղավորված են ՀՀ մարզերում։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։