https://arm.sputniknews.ru/20231025/kapanum-glkhavvor-hjupatvosutjan-bacman-harcum-rdn-ashkhatum-e-hhi-het-mirzvojan-67747247.html
Մի շարք երկրներ հետաքրքրված են Սյունիքում դիվանագիտական ներկայություն ունենալ. Միրզոյան
Մի շարք երկրներ հետաքրքրված են Սյունիքում դիվանագիտական ներկայություն ունենալ. Միրզոյան
Sputnik Արմենիա
Միրզոյանը դժվարացավ ասել, թե հիմա ռուսական հյուպատոսության բացումը որ փուլում է։ 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T18:35+0400
2023-10-25T18:35+0400
2023-10-25T19:15+0400
արարատ միրզոյան
կապան
հյուպատոսություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2121/63/21216384_0:0:1600:901_1920x0_80_0_0_513186f8878d52cd39b26ed27fa9d855.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մի շարք երկրներ հետաքրքրված են Սյունիքում դիվանագիտական ներկայություն ունենալ, սակայն դեռ չեն ցանկանում անուններ բացահայտել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Նա նշեց, որ Իրանն արդեն դա արել է, Ֆրանսիան է հայտնել մտադրության մասին։ՌԴ–ն ևս սահմանված կարգով դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսության բացելու համար, և Հայաստանի Հանրապետությունը, դիտարկելով բոլոր նրբերանգները, սահմանված կարգով տվել է իր դրական եզրակացությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց` իհարկե, երկրներն առաջնորդվում են իրենց քաղաքացիների սպասարկմամբ, բայց նաև երկրների միջազգային ներկայությունը որևէ մարզում կնպաստի տվյալ տարածաշրջանի, մարզի տնտեսական կյանքի աշխուժացմանը։Բնականաբար, դիվանագիտական ներկայացուցչության բացումը նաև քաղաքական ուղերձներ է պարունակում։Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։ՀՀ ԱԳՆ–ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2121/63/21216384_40:0:1500:1095_1920x0_80_0_0_c71d53ac407bc4b227e5fccc87f043ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, կապան, հյուպատոսություն, ռուսաստան
արարատ միրզոյան, կապան, հյուպատոսություն, ռուսաստան
Մի շարք երկրներ հետաքրքրված են Սյունիքում դիվանագիտական ներկայություն ունենալ. Միրզոյան
18:35 25.10.2023 (Թարմացված է: 19:15 25.10.2023) Միրզոյանը դժվարացավ ասել, թե հիմա ռուսական հյուպատոսության բացումը որ փուլում է։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մի շարք երկրներ հետաքրքրված են Սյունիքում դիվանագիտական ներկայություն ունենալ, սակայն դեռ չեն ցանկանում անուններ բացահայտել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ
Իրանն արդեն դա արել է,
Ֆրանսիան է հայտնել մտադրության մասին։
ՌԴ–ն ևս սահմանված կարգով դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսության բացելու համար, և Հայաստանի Հանրապետությունը, դիտարկելով բոլոր նրբերանգները, սահմանված կարգով տվել է իր դրական եզրակացությունը։
«Ցանկացած փուլում, որտեղ որ հարկն է, համագործակցում են ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ»,– նշեց Միրզոյանը` դժվարանալով ասել, թե հիմա ռուսական հյուպատոսության բացումը որ փուլում է։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց` իհարկե, երկրներն առաջնորդվում են իրենց քաղաքացիների սպասարկմամբ, բայց նաև երկրների միջազգային ներկայությունը որևէ մարզում կնպաստի տվյալ տարածաշրջանի, մարզի տնտեսական կյանքի աշխուժացմանը։
Բնականաբար, դիվանագիտական ներկայացուցչության բացումը նաև քաղաքական ուղերձներ է պարունակում։
Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։
ՀՀ ԱԳՆ–ն
դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։