https://arm.sputniknews.ru/20231025/hhn-ktruk-pvopvokhutjan-chi-gnum-eghel-u-mnum-e-hapk-andam-qpakan-patgamavvor-67729326.html
ՀՀ–ն կտրուկ փոփոխության չի գնում, եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ. ՔՊ–ական պատգամավոր
ՀՀ–ն կտրուկ փոփոխության չի գնում, եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ. ՔՊ–ական պատգամավոր
Sputnik Արմենիա
Հակոբյանի խոսքով` ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելը զուտ դիվանագիտական գործընթաց է, որին պետք չէ էմոցիոնալ նայել։ 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T15:48+0400
2023-10-25T15:48+0400
2023-10-25T15:51+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
զորավարժություններ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51110725_0:0:1600:901_1920x0_80_0_0_4a85c2eeeda3a0ea844aa79fb6f6e01e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը` մեկնաբանելով նախօրեին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ կանչելու և բողոքի հայտագիր հանձնելու հանգամանքը։Ըստ նրա` իրավիճակը գնահատելիս պետք է էմոցիաներից զերծ մնալ, քանի որ ռուսական «Առաջին ալիք»–ով հեռարձակվել է մի հաղորդում, որը տրամագծորեն իրականության հետ կապ չունի։Միաժամանակ նա նաև վստահ է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հայ–ռուսական հարաբերությունների ֆոնին փորձում են կայանալ, ինքնադրսևորվել, սրել իրավիճակը և խնդիրներ ստեղծել, ձախողելու են։«Մենք հանդիսանում են ԵԱՏՄ անդամ և ունենք շատ լավ համագործակցություն ԵԱՏՄ մեր գործընկերների հետ: Եթե դուք ուշադիր հետևեք մեր տնտեսական ձեռքբերումներին, կտեսնեք, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունը բավական դրական դինամիկայի մեջ է գտնվում»,-նշեց պատգամավորը։Այդ դեպքում, ինչո՞ւ է ՀՀ-ն հրաժարվել մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին. պատգամավորի խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունն այնպիսին չի պատկերացրել, ինչ իրավիճակի որ բախվել է։Նա հավելեց, որ երկուստեք կան գործիչներ, ովքեր մոռանում են համագործակցության հիմքերն ու տարբեր գնահատականներ են տալիս։ Նա խորհուրդ է տալիս խոսել կարևորի մասին ու չշեղվել անկարևոր թեմաների պատճառով։Հիշեցնենք` Հայաստանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին:Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից դուրս գալու հնարավորությունը. Խանդանյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51110725_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8fbf60146eee8daca84258991f2b9ea0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, ռուսաստան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, ռուսաստան
ՀՀ–ն կտրուկ փոփոխության չի գնում, եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ. ՔՊ–ական պատգամավոր
15:48 25.10.2023 (Թարմացված է: 15:51 25.10.2023) Հակոբյանի խոսքով` ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելը զուտ դիվանագիտական գործընթաց է, որին պետք չէ էմոցիոնալ նայել։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը` մեկնաբանելով նախօրեին ՌԴ դեսպան
Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ կանչելու և բողոքի հայտագիր հանձնելու հանգամանքը։
«Սա դիվանագիտական գործընթաց է, և նորմալ է շատ, որ որևէ երկիր, որ ունի ասելիք գործընկեր երկրին, կանչում է այդ երկրի դեսպանին և իր ասելիքն ասում։ Սա համարում եմ դիվանագիտական գործընթաց»,– նշեց Հակոբյանը։
Ըստ նրա` իրավիճակը գնահատելիս պետք է էմոցիաներից զերծ մնալ, քանի որ ռուսական «Առաջին ալիք»–ով հեռարձակվել է մի հաղորդում, որը տրամագծորեն իրականության հետ կապ չունի։
Միաժամանակ նա նաև վստահ է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հայ–ռուսական հարաբերությունների ֆոնին փորձում են կայանալ, ինքնադրսևորվել, սրել իրավիճակը և խնդիրներ ստեղծել, ձախողելու են։
«Մենք հանդիսանում են ԵԱՏՄ անդամ և ունենք շատ լավ համագործակցություն ԵԱՏՄ մեր գործընկերների հետ: Եթե դուք ուշադիր հետևեք մեր տնտեսական ձեռքբերումներին, կտեսնեք, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունը բավական դրական դինամիկայի մեջ է գտնվում»,-նշեց պատգամավորը։
Այդ դեպքում, ինչո՞ւ է ՀՀ-ն հրաժարվել մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին. պատգամավորի խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունն այնպիսին չի պատկերացրել, ինչ իրավիճակի որ բախվել է։
«Բայց Հայաստանի Հանրապետությունն այսօր որևէ կտրուկ փոփոխության կամ վեկտորի փոփոխության առումով տեղ չի գնում: Մենք եղել ենք ու մնում ենք ՀԱՊԿ անդամ, մենք եղել ենք ԵԱՏՄ մաս և մնում ենք ԵԱՏՄ մաս»,– շեշտեց Հակոբյանը։
Նա հավելեց, որ երկուստեք կան գործիչներ, ովքեր մոռանում են համագործակցության հիմքերն ու տարբեր գնահատականներ են տալիս։ Նա խորհուրդ է տալիս խոսել կարևորի մասին ու չշեղվել անկարևոր թեմաների պատճառով։
Հիշեցնենք` Հայաստանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին: