https://arm.sputniknews.ru/20231025/hh-nakhagahy-evrakhvorhrdarani-andamneri-het-qnnarkel-e-haravajin-kvovkasum-tirvogh-iravitshaky-67721573.html
ՀՀ նախագահը Եվրախորհրդարանի անդամների հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ՀՀ նախագահը Եվրախորհրդարանի անդամների հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահը և ԵՄ-ում դեսպանը քննարկել են նաև Եվրամիության հետ գործընկերության խորացման հարցը։ 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T14:04+0400
2023-10-25T14:04+0400
2023-10-25T14:06+0400
վահագն խաչատուրյան
տիգրան բալայան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67694200_0:0:1600:901_1920x0_80_0_0_4137b83f534b4ecdf2caaad85af85c4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵՄ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։«Հայաստանի նախագահի և Եվրախորհրդարանի անդամների հետ խորությամբ քննարկել ենք Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության հետագա խորացմանը»,- գրել է Բալայանը։Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բելգիայի Թագավորությունում է։ Բրյուսելում նա կմասնակցի այսօր և վաղը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին:Հավելենք, որ ՀՀ նախագահը Բելգիա է մեկնել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հրավերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67694200_12:0:1435:1067_1920x0_80_0_0_4748bafcbd9daeaeb2c6b5dfcb35d47e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, տիգրան բալայան, եվրամիություն
վահագն խաչատուրյան, տիգրան բալայան, եվրամիություն
ՀՀ նախագահը Եվրախորհրդարանի անդամների հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
14:04 25.10.2023 (Թարմացված է: 14:06 25.10.2023) Հայաստանի նախագահը և ԵՄ-ում դեսպանը քննարկել են նաև Եվրամիության հետ գործընկերության խորացման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵՄ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Հայաստանի նախագահի և Եվրախորհրդարանի անդամների հետ խորությամբ քննարկել ենք Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության հետագա խորացմանը»,- գրել է Բալայանը։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բելգիայի Թագավորությունում է։ Բրյուսելում նա կմասնակցի այսօր և վաղը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին:
Հավելենք, որ ՀՀ նախագահը Բելգիա է մեկնել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հրավերով։