https://arm.sputniknews.ru/20231025/hajkakan-herustaaliqneri-bjujen-kakhvats-chi-lini-mek-ynkerutjunic-67703959.html
Հայկական հեռուստաալիքների բյուջեն կախված չի լինի մեկ ընկերությունից
Հայկական հեռուստաալիքների բյուջեն կախված չի լինի մեկ ընկերությունից
Sputnik Արմենիա
Երկար տարիներ Հայաստանի հեռուստաալիքների վարկանիշը կազմել է մեկ ընկերություն, որի աշխատաոճը մինչև վերջ թափանցիկ չի եղել։ 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T10:51+0400
2023-10-25T10:51+0400
2023-10-25T11:11+0400
հայաստան
վարկանիշ
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/2166/38/21663842_0:134:1600:1035_1920x0_80_0_0_e12789691137dfb83ba12727641f492d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հեռուստաընկերությունները կկարողանան ինքնուրույն ընտրել, թե իր վարկանիշը որ ընկերությունը կազմի։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր 2-րդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայներով:Ձեռնպահ քվեարկեցին խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Հայաստան» և «Պատիվ ունեմ»։Օրենսդրական նոր փոփոխությամբ հեռուստաալիքները կկարողանան նաև հստակություն պահանջել գնահատումների հարցում, որոնցից կախված են իրենց բյուջեները:Ավելի վաղ ներկայացնելով օրինագիծը` հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել էր, որ տարիներ շարունակ հեռուստաալիքների համար վարկանիշներ է կազմել ընդամենը մեկ ընկերություն՝ «Admosphere Armenia»–ն: Ստացվում էր` վարկանիշային ծառայությունների շուկան դե յուրե ազատ էր և ոչ մի կերպ չէր կարգավորվում, բայց դե ֆակտո այնտեղ գործում էր միայն մեկ ընկերություն։Նրա խոսքով` վարկանիշը կազմվել է լսարանի գնահատականների և այլ չափանիշների հիման վրա, սակայն մինչև վերջ թափանցիկ չի եղել։ Այդ պատճառով ընկերության սեփականատերերը, կատարելով քաղաքական պատվերը, կարող էին բարձրացնել կամ իջեցնել այդ վարկանիշները՝ կախված հեռուստաալիքների քաղաքական հայացքներից։Ըստ Գաբրիելյանի` դա ուղղակիորեն ազդել է հեռուստաալիքների բյուջեի վրա։ Հեռուստաալիքների բյուջեներն ընդհանուր առմամբ կազմում են տարեկան մի քանի միլիոն դոլար` չնայած վերջին տարիներին տարբեր հանգամանքներից ելնելով դրանք նվազել են:Ի դեպ, օրենսդրական այս փոփոխությունը նախաձեռնվել է հենց հեռուստաալիքների պահանջով։Անլուրջ գործընթաց է, նայողը կնայի․ Խաչատրյանը՝ ռուսական ալիքները փակելու կոչերի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2166/38/21663842_0:0:1424:1068_1920x0_80_0_0_b0e0c1f49c2fc94867e1e2cbd2153df2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարկանիշ, բյուջե
հայաստան, վարկանիշ, բյուջե
Հայկական հեռուստաալիքների բյուջեն կախված չի լինի մեկ ընկերությունից
10:51 25.10.2023 (Թարմացված է: 11:11 25.10.2023) Երկար տարիներ Հայաստանի հեռուստաալիքների վարկանիշը կազմել է մեկ ընկերություն, որի աշխատաոճը մինչև վերջ թափանցիկ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հեռուստաընկերությունները կկարողանան ինքնուրույն ընտրել, թե իր վարկանիշը որ ընկերությունը կազմի։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր 2-րդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայներով:
Ձեռնպահ քվեարկեցին խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Հայաստան» և «Պատիվ ունեմ»։
Օրենսդրական նոր փոփոխությամբ հեռուստաալիքները կկարողանան նաև հստակություն պահանջել գնահատումների հարցում, որոնցից կախված են իրենց բյուջեները:
Ավելի վաղ ներկայացնելով օրինագիծը` հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ
Սիսակ Գաբրիելյանը նշել էր, որ տարիներ շարունակ հեռուստաալիքների համար վարկանիշներ է կազմել ընդամենը մեկ ընկերություն՝ «Admosphere Armenia»–ն: Ստացվում էր` վարկանիշային ծառայությունների շուկան դե յուրե ազատ էր և ոչ մի կերպ չէր կարգավորվում, բայց դե ֆակտո այնտեղ գործում էր միայն մեկ ընկերություն։
Նրա խոսքով` վարկանիշը կազմվել է լսարանի գնահատականների և այլ չափանիշների հիման վրա, սակայն մինչև վերջ թափանցիկ չի եղել։ Այդ պատճառով ընկերության սեփականատերերը, կատարելով քաղաքական պատվերը, կարող էին բարձրացնել կամ իջեցնել այդ վարկանիշները՝ կախված հեռուստաալիքների քաղաքական հայացքներից։
Ըստ Գաբրիելյանի` դա ուղղակիորեն ազդել է հեռուստաալիքների բյուջեի վրա։ Հեռուստաալիքների բյուջեներն ընդհանուր առմամբ կազմում են տարեկան մի քանի միլիոն դոլար` չնայած վերջին տարիներին տարբեր հանգամանքներից ելնելով դրանք նվազել են:
Ի դեպ, օրենսդրական այս փոփոխությունը նախաձեռնվել է հենց հեռուստաալիքների պահանջով։