00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կենտրոնում բացվեցին ռեժիսորներ Պոդպոմոգովի և Ատամանովի աստղերը

Բաժանորդագրվել
Աստղերը բացվեցին «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեցին ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ և ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի և խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Լև Ատամանովի աստղերը։
© Sputnik / Aram Nersesyan Լև Ատամանովի անվան աստղը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց
Церемония открытия звезд Валентина Подпомогова и Льва Араманова у кинотеатра Москва (25 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Լև Ատամանովի անվան աստղը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց
Մեծանուն ռեժիսորների աստղերը բացվեցին «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի շրջանակում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Լև Ատամանովի վաստակը շատ մեծ է հայկական անիմացիոն ֆիլմերի ոլորտում և նախկինում էլ նրան շատ են գնահատել:
Նա ընդգծեց, որ Պոդպոմոգովն էլ շատ մեծ ավանդ է ունեցել հայկական կինոաշխարհում:
«Մեզ համար կարևոր է, որ հիշենք և վերարժևորենք մեր մեծերին: Դա պետք է անել ոչ միայն սիմվոլիկ, այլև բովանդակային և մասնագիտական տեսանկյունից»,-ասաց Անդրեասյանը:
© Sputnik / Aram Nersesyan Վալենտին Պոդպոմոգովի անվան աստղը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց
Церемония открытия звезд Валентина Подпомогова и Льва Араманова у кинотеатра Москва (25 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Վալենտին Պոդպոմոգովի անվան աստղը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց
Նախարարի խոսքով` նմանատիպ միջոցառումները, ինչպես նաև մեծանուն արվեստագետների ավելի շատ հանրայնացումը մշտական պրոցես է, որը նաև ապահովում է նոր ժամանակների, վաղվա օրվա և երեկվա կապը։
«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին ասաց` աստղերի տեղադրումը կարևոր է, քանի որ յուրաքանչյուր անցորդ կկարողանա տեսնել մեծանուն վարպետների անունները։
© Sputnik / Aram Nersesyan Երևանի կենտրոնում բացվեցին ռեժիսորներ Պոդպոմոգովի և Ատամանովի աստղերը
Церемония открытия звезд Валентина Подпомогова и Льва Араманова у кинотеатра Москва (25 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Երևանի կենտրոնում բացվեցին ռեժիսորներ Պոդպոմոգովի և Ատամանովի աստղերը
«Անունները միայն հայերենով չէ, լատինատառ նույնպես գրված են, որպեսզի բոլորը տեսնեն, թե Հայաստանն ինչ մշակույթ ու կարևոր ժառանգություն ունի, հատկապես անիմացիոն ոլորտում։ Այս ռեժիսորների մասին մեր փառատոնների ժամանակ մշտապես խոսում ենք, բայց աստղերը տեղադրելով մենք նրանց հավերժացնում ենք, քանի որ մենք այսօր կանք, իսկ վաղը` ոչ»,– նշեց Քասունին։
Նա ընդգծեց` աշխարհում, օրինակ, միջին Ասիայում, կան երկրներ, որտեղ մոտ 2-3 տարի է, ինչ անիմացիայով են զբաղվում, իսկ Հայաստանում այս մշակույթը դեռ 85 տարի առաջ է ներդրվել։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն էլ ընդգծեց, որ ուրախ է, երբ կինոն իր բոլոր տեսակների մեջ որպես ամբողջականություն է ընկալվում։
«Գուցե որոշ շրջանակներում դեռևս շարունակվում է անիմացիան որպես առանձին ճյուղ, վավերագրական կինոն` առանձին, խաղարկային կինոն էլ` առանձին։ Ընդհանուր առմամբ` դա մեկ կինոլեզվի ու տրամաբանության մի մասն է։ Կարծում եմ, որ այս ընդհանուր պուրակը հենց դրա վառ վկայությունն է»,– ասաց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Պոդպոմոգովը ծնվել է 1924 թվականին, Երևանում։ Նրա մայրը հայ էր, հայրը` ուկրաինացի։ 1940 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ։ 1960-ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում։ 1972 թվականին նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում (բազմազավակ պրոֆեսոր)։ Նկարահանվել է նաև դրվագներում` «Մորգանի խնամին» (Մորգանի դերը), «Մարդն «Օլիմպոսից» և «Կարինե» ֆիլմերում։ Եղել է Երևանի քաղխորհրդի գլխավոր նկարիչը։ Գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 50 տարեկանում։
Ռեժիսորը մահացել է 1967 թվականին, Երևանում։
© Sputnik / Aram Nersesyan Երևանի կենտրոնում բացվեցին ռեժիսորներ Պոդպոմոգովի և Ատամանովի աստղերը
Церемония открытия звезд Валентина Подпомогова и Льва Араманова у кинотеатра Москва (25 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Երևանի կենտրոնում բացվեցին ռեժիսորներ Պոդպոմոգովի և Ատամանովի աստղերը
Իսկ Լև Ատամանով (իսկական անունը՝ Լևոն Կոնստանտինի Ատամանյան) ծնվել է 1905թ–ի փետրվարի 8-ին, Մոսկվայում։ Նա ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։
Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Հայաստանում, որտեղ նկարահանել է «Շունն ու կատուն» և «Կախարդական գորգ» մուլտիպլիկացիոն ֆիլմերը։ «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմն է։ 1949 թվականից նա «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորն էր։
Լրահոս
0