00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիների առողջապահական կարիքների համար ֆինանսական միջոցների հավելյալ կարիք կա. նախարար

© Photo : press office of the Government of RAՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անահիտ Ավանեսյանի խոսքով` ԼՂ–ից բռնի տեղահանվածների ներհոսքով պայմանավորված ՀՀ առողջապահական համակարգի վրա բեռը մեծացել է։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ֆինանսական միջոցների հավելյալ կարիք կա ԼՂ–ից բռնի տեղահանվածների առողջապահական կարիքները հոգալու համար։ ՀՀ ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք ճկուն կերպով` մեր ներքին առաջնահերթությունները վերանայելով, արդեն իսկ արել ենք վերաբաշխումներ և կարիքի դեպքում էլ պահուստային ֆոնդից, իհարկե, միջոցներ կհատկացվեն, որպեսզի այս բոլոր ծախսերը պատշաճ կերպով կատարենք»,– վստահեցրեց նախարարը։
Անահիտ Ավանեսյանի խոսքով` ԼՂ–ից բռնի տեղահանվածների ներհոսքով պայմանավորված ՀՀ առողջապահական համակարգի վրա բեռն իսկապես մեծացել է, և կառավարությունը հանձ է առել նրանց բուժօգնությունը կազմակերպել բացառապես պետական պատվերի շրջանակում։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այս պահին 45 հազարից ավելի բռնի տեղահանված գրանցված է պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում առողջապահական առաջնային կարիքները հոգալու համար։
Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում նախարարության թեժ գծին բռնի տեղահանվածների կողմից ստացել են 2100–ից ավելի զանգ, գրանցվել է 645 բուժաշխատող, որից 261–ը` ավագ, 268–ը` միջին բուժաշխատող։
Առողջապահության նախարարության կողմից պետպատվերի շրջանակում վերապատրաստում է անցել ԼՂ–ից բռնի տեղահանված 356 բուժաշխատող, նրանցից մի քանիսը դեռ վերապատրաստվում են։
Նախարարի տվյալներով` ՀՀ տարբեր բուժհաստատություններում արդեն իսկ աշխատանքի է անցել ԼՂ–ից բռնի տեղահանված 58 բուժաշխատող։
Ինչ վերաբերում է բուժաշխատողների թափուր հաստիքներին, ապա Ավանեսյանը նշեց, որ ՀՀ մարզերում այս պահին առկա է 273 ավագ և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք։ Նրա խոսքով` այս բոլոր հաստիքների մասին անհատապես բոլորին տեղեկացվել է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0