00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապաշրջափակումը խրախուսելու համար ՀՀ–ն «խաղաղության խաչմերուկ» ծրագիր է մշակել. Միրզոյան

© Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
Ըստ ԱԳ նախարարի` ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքին համապատասխան` ՀՀ ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար ՀՀ կառավարությունը համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում դրա առաջմղմամբ։ Խոսքը այսպես կոչված խաղաղության խաչմերուկի մասին է։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ կամ մեծ տարածաշրջանային կամ մեծ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթառակուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը։ Դրա առաջին շահառուն և առաջ մղողը Հայաստանի Հանրապետությունն է»,– հայտարարեց Միրզոյանը։
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե ինչ է քննարկվել «3+3» ձևաչափով հանդիպման ընթացքում, մասնավորապես` ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, Միրզոյանը նշեց` ըստ էության, ասվել է այն, ինչ միշտ է ասվում։
«Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար, ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքների դեպքում Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության ներքո` փոխադարձության և հավասարության սկզբունքներով»,– նշեց Միրզոյանը։
Նա հավելեց` եթե կան երկրներ, որոնք այլ կերպ են պատկերացնում ենթակառուցվածքների ապաշրջափակումը, սա չի կարող տեղի ունենալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց` նման դրսևորումներ էլ ենք տեսել։ Շեշտեց` ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում` մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափով կայացած հանդիպմանը, ըստ Միրզոյանի` սա հարմար հարթակ է տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
Հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի միջև ոչ պաշտոնական շփում է եղել։
Լրահոս
0