00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոփոխություններ մեդիայի օրենքում. հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը կպաշտպանվեն

© Sputnik / Asatur YesayantsՍիսակ Գաբրիելյան
Սիսակ Գաբրիելյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Բաժանորդագրվել
Ընտրված կազմակերպությունը պարտավոր կլինի անվճար կերպով բոլոր տվյալները տրամադրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում տարիներ շարունակ հեռուստաընկերություններն ու գովազդատուները տուժել են հեռուստաընկերությունների համար չափումներ կատարող և դրանց հիման վրա վարկանիշ ձևավորող ընկերության գործունեությունից, ինչի մասին փաստել է պատվերով միջազգային աուդիտ իրականացրած ընկերությունը։ Տեղեկությունը ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի հեղինակն է։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը պետք է հանել շրջանառությունից․ Մելիքյան
Գաբրիելյանի խոսքով՝ իր առաջարկած նախագծով կպաշտպանվեն առաջին հերթին հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը։
«Տարիներ շարունակ գործել է համակարգ, որով, ըստ էության, գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից, որը տվել է ռեյտինգներ հեռուստաընկերություններին, բայց այդ ռեյտինգները միշտ եղել են կոնկրետ հեռուստաընկերությունների մասով։ Միջազգային գովազդատուներն իրենց գովազդային գումարներն ուղղել են կոնկրետ հեռուստաընկերությունների` հաշվի առնելով այդ կազմակերպության տված չափիչ տվյալները»,-ասաց Գաբրիելյանը։
Այս նախագծով պարտադիր պայման է հանրային մուլտիպլեքսի կեսից ավելի հեռուստաընկերությունների (50+ %-ը) համաձայնությունը, որպեսզի հենց իրենց միջոցով ստեղծվի ինքնակառավարվող խորհուրդ, որը կընտրի այն կազմակերպությանը, որը չափումներ կիրականացնի և վերահսկողություն կունենա այդ չափիչ ընկերության նկատմամբ։
Գաբրիելյանն ընդգծեց, որ տվյալներ չեն հրապարակվի այն հեռուստաընկերությունների մասով, որոնք ցանկություն չեն ունենա, որ այդ կազմակերպությունն իրենց հետ կապված կատարի չափումներ։
«Հակառուսական դիրքորոշում չունենք». ՀՌԱՀ նախագահը` հեռուստաընկերությունների մասին
Ընտրված կազմակերպությունը պարտավոր կլինի անվճար կերպով բոլոր տվյալները տրամադրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին` հաշվի առնելով, որ հանձնաժողովը ևս ունի որոշակի գործառույթներ գովազդների մասով։
Հեռուստաընկերություններնիրենց ցանկությամբ կարող են ընտրել չափումներ կատարող 2-3 կազմակերպություն։
Նախագիծը քվեարկության կդրվի 24 ժամվա ընթացքում։
Լրահոս
0