https://arm.sputniknews.ru/20231024/mezhlum-mezhlumjany-ashkharhi-arajnutjan-brvonze-medalakir-e-67695658.html
Մեժլում Մեժլումյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Մեժլում Մեժլումյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Sputnik Արմենիա
Մինչև 23 տարեկան ազատ ոճային ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում սա առաջին մեդալն է։ 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T20:51+0400
2023-10-24T20:51+0400
2023-10-24T20:51+0400
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ըմբշամարտիկ
ըմբշամարտ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67695486_0:0:1280:720_1920x0_80_0_0_37fcfcfbbc54946e8b317df220133a12.jpg
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մեժլում Մեժլումյանը հաղթելով բելառուս Իվան Գրոմիկոյին նվաճեց բրոնզե մեդալ։Աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը հաջողված չէր հայ ըմբիշների համար։ Գորգ դուրս եկած բոլոր հինգ ըմբիշներն էլ պարտվեցին։ Սակայն, քանի որ Մեժլում Մեժլումյանին հաղթած ըմբիշը հասավ եզրափակիչ, մեր ըմբիշին սփոփիչ գոտեմարտի միջոցով հնարավորություն տրվեց պայքարելու բրոնզե մեդալի համար։Այս գոտեմարտում էլ հայ ըմբիշը հաղթանակ տարավ ժամանակից շուտ, ու նորից 11։0 հաշվով։ Այսպիսով Հայաստանի հավաքականն արդեն ունի բրոնզե մեկ մեդալ, երաշխավորված է առնվազն արծաթե մեդալը, քանի որ Մանվել Խնձրցյանը հանդես է գալու եզրափակիչում, իսկ Սերգեյ Սարգսյանը վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։Աշխարհի առաջնությունում ըմբիշներ Խնձրցյանն ու Սերգեյ Սարգսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67695486_203:0:1163:720_1920x0_80_0_0_7dc16fd91cea78ee8e5e8bfcb5314662.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, ըմբշամարտ, видео, տեսանյութեր
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, ըմբշամարտ, видео, տեսանյութեր
Մեժլում Մեժլումյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Մինչև 23 տարեկան ազատ ոճային ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում սա առաջին մեդալն է։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մեժլում Մեժլումյանը հաղթելով բելառուս Իվան Գրոմիկոյին նվաճեց բրոնզե մեդալ։
Աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը հաջողված չէր հայ ըմբիշների համար։ Գորգ դուրս եկած բոլոր հինգ ըմբիշներն էլ պարտվեցին։ Սակայն, քանի որ Մեժլում Մեժլումյանին հաղթած ըմբիշը հասավ եզրափակիչ, մեր ըմբիշին սփոփիչ գոտեմարտի միջոցով հնարավորություն տրվեց պայքարելու բրոնզե մեդալի համար։
Սփոփիչ գոտեմարտում Մեժլումյանը բացահայտ առավելությամբ՝ 11։0 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Յուլիան Չլիբովին և իրավունք վաստակեց գոտեմարտելու երրորդ տեղի համար, որտեղ հայ ըմբիշի մրցակիցն էր լինելու Բելառուսի ներկայացուցիչ Իվան Գրոմիկոն։
Այս գոտեմարտում էլ հայ ըմբիշը հաղթանակ տարավ ժամանակից շուտ, ու նորից 11։0 հաշվով։ Այսպիսով Հայաստանի հավաքականն արդեն ունի բրոնզե մեկ մեդալ, երաշխավորված է առնվազն արծաթե մեդալը, քանի որ Մանվել Խնձրցյանը հանդես է գալու եզրափակիչում, իսկ Սերգեյ Սարգսյանը վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։