00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու զորավարժությունների ֆոնին Ադրբեջանը մասնակցեց «3+3»-ին. ինչ կտա այդ ձևաչափը ՀՀ–ին

© Photo : IRNA«3+3» ձևաչափով հանդիպում Թեհրանում
«3+3» ձևաչափով հանդիպում Թեհրանում - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
«3+3» ձևաչափով հանդիպում Թեհրանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրանագետի դիտարկմամբ «3+3»–ը այն ձևաչափը չէ, որը կարող է փոխարինել այն ձևաչափերին, որտեղ քննարկվում են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «3+3» անունով հայտնի, սակայն իրականում «3+2» ձևաչափը խորհրդատվական է, որտեղ չեն կարող լուծվել խորքային խնդիրներ, և վերջին հանդիպմանն էլ որևէ շրջադարձային կամ շոշափելի արդյունք չի արձանագրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը` երեկ կայացած հանդիպմանը։
Նշենք, որ Իրանում հոկտեմբերի 23–ին կայացած հանդիպումից հետո ԱԳ նախարարները 9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել, որոնցից մեկով ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։
Թեպետ ի տարբերություն նախորդ հանդիպման այս անգամ ոչ թե փոխնախարարների այլ ԱԳ նախարարների մակարդակով էր հանդիպումը, սակայն իրանագետի խոսքով` վերոնշյալ 9 կետերը եղել են պարզապես համատեղ քաղաքական հայտարարություններ, որում Հայաստանի համար միայն կարևոր է եղել Իրանի` «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասով` սահմանների վերաբերյալ դիրքորոշման հաստատումը։
«Դետալային առումով Իրանի ԱԳ նախարարի խոսքը հստակ ուղերձներ էր պարունակում Ադրբեջանին, և ևս մեկ անգամ հաստատում էր տարիների ընթացքում Իրանի ունեցած դիրքորոշումը։ Այս ձևաչափում մեզ համար կարևոր է Իրանի ներկայությունը, որը ՀՀ–ի հետ ունի ընդհանուր շահեր, և որի հետ Հայաստանը կարող է հանդես գալ միևնույն օրակարգով և առաջ մղել նույն օրակարգը»,–ասաց փորձագետը։
Սակայն որքան կարևոր է Իրանի ներկայությունն այս ձևաչափում, այնքան էլ այն խոցելի է դարձնում այս ձևաչափը, քանի որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշման պատճառով ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան չեն ցանկանա, որպեսզի այս հարթակում լուծվեն խորքային խնդիրները։
«Այսինքն` ձևաչափը կարող է մնալ որպես խորհրդատվական, որտեղ նման հայտարարություններ կհնչեն, և վերջ։ Ավելին` Ադրբեջանն ու Թուրքիան չեն ցանկանա, որ Իրանը ավելի ակտիվ դերակատարում ունենա և որպես մասնակից ներգրավված լինի կարգավորման բանակցություններում»,–նշեց նա։
Այս պայմաններում Ադրբեջանի մասնակցությունը, ըստ փորձագետի, պարզապես միջոց էր ցույց տալու, թե իբր այլ հարթակներով հանդիպումներ են ընթանում, և իբրև Ադրբեջանը չի խուսափում բանակցություններից, չնայած, որ ակնհայտ է, որ առայժմ Ադրբեջանը խուսափում է արևմտյան հարթակներում հանդիպումներից։
Մյուս կողմից, քանի որ Իրանից էլ անընդհատ շեշտադրում էին այս ձևաչափի կարևորությունն և քննարկումների անհրաժեշտությունը, Ադրբեջանն օգտագործեց իրավիճակը, որ ցույց տա, թե ռազմական ճանապարհով չի ցանկանում խնդիրները կարգավորել։
«Սակայն հենց այս նիստին զուգահեռ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություն են անցկացնում, որը նույն Թեհրանը մեկնաբանում է, որ Ադրբեջանը դրանով ցույց է տալիս, որ ռազմական օրակարգը դեռ դուրս չի մղել պլաններից»,–հավելեց մեր զրուցակիցը։
Կարմիր գծերը պետք է հարգվեն բոլորի կողմից. Արարատ Միրզոյանը` «3+3» ձևաչափով հանդիպմանը
Իրանագետն այս ձևաչափը նմանեցնում է մինչև 2020 թվականի պատերազմը եղած, եռակողմ (Իրան–Ռուսաստան–Թուրքիա), քառակողմ (Իրան–Ադրբեջան–Ռուսաստան–Թուրքիա) գոյություն ունեցող ձևաչափերին։ Այդ ժամանակ էլ ԱԳ նախարարները հանդիպում և քննարկում էին տվյալ պահին առկա օրակարգային խնդիրները, որի մեջ էր նաև Արցախի հարցը։ Իսկ հանդիպումից հետո հնչում էին նույնաբովանդակ համատեղ հայտարարություններ, սակայն այն չի կարող լուրջ խորքային խնդիրներ լուծել կամ շրջադարձային արդյունքներ գրանցել։
«Սա դեռևս այն ձևաչափը չէ, որ փոխարինում է արևմտյան կամ որևէ խորություն ունեցող այլ ձևաչափերին, որտեղ քննարկվում են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր։ Մեզ համար փաստ է, որ այստեղ չկա որևէ փաստաթուղթ, որի շուրջ քննարկումներ են, չկան ինչ–որ հստակ որոշումներ, թե հայ–ադրբեջանական կարգավորման, թե որևէ այլ տեսակի հարցերի նկատմամբ»,– ամփոփեց խոսքը փորձագետը։
Հիշեցնենք` երեկ Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
Մեթյու Միլլերը մեկնաբանել է Իրանում «3+3» ձևաչափով հանդիպումը
Լրահոս
0