https://arm.sputniknews.ru/20231024/hungarian-karevvorum-e-hh-i-het-volvortajin-hamagvortsakcutjuny-handipum-kgmsnum-67651558.html
Հունգարիան կարևորում է ՀՀ-ի հետ ոլորտային համագործակցությունը. հանդիպում ԿԳՄՍՆ–ում
Հունգարիան կարևորում է ՀՀ-ի հետ ոլորտային համագործակցությունը. հանդիպում ԿԳՄՍՆ–ում
Sputnik Արմենիա
Կողմերը կարևորել են ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման և միջմշակութային... 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T12:09+0400
2023-10-24T12:09+0400
2023-10-24T13:22+0400
հունգարիա
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հայաստան
կրթություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67650722_0:0:1801:1014_1920x0_80_0_0_0b3b9c6b8dbb221dc61f73958fa18738.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան կարևորում է Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Նա հույս է հայտնել, որ Հունգարիան կկիրառի իր հեղինակությունը և գործուն քայլեր կձեռնարկի կանխարգելելու վանդալիզմը, որի հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ավելի մեծ է:ԵՄ-ն Ղարաբաղի մասին հայտարարություն չընդունեց Հունգարիայի և այլ երկրների պատճառով. ՍիյարտոՔոչարյանն առաջարկել է նաև դիտարկել մշակույթի այլ ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ իրականացնելով համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային գործիչների փոխայցելություններ և այլն:Կողմերն անդրադարձել են նաև հայ-հունգարական համագործակցության հեռանկարին կրթության բնագավառում:Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։Նա ընդգծել է, որ Պազմանի կաթոլիկ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում հայագիտության ամբիոնը:Հունգարիան փորձում է ՌԴ–ի հետ շփումներում փրկել այն ամենը, ինչ կարող է․ ՕրբանԿողմերը կարևորել են ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման և միջմշակութայաին կապերի զարգացման հնարավորությունների ստեղծումը:Հանդիպման ընթացքում քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67650722_0:0:1601:1200_1920x0_80_0_0_f1a08f86de84722992c2ad8a2724f7d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հայաստան, կրթություն
հունգարիա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հայաստան, կրթություն
Հունգարիան կարևորում է ՀՀ-ի հետ ոլորտային համագործակցությունը. հանդիպում ԿԳՄՍՆ–ում
12:09 24.10.2023 (Թարմացված է: 13:22 24.10.2023) Կողմերը կարևորել են ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման և միջմշակութային կապերի զարգացման հնարավորությունների ստեղծումը:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան կարևորում է Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Մեր երկրների միջև համագործակցության ներուժը թույլ է տալիս խորացնելու հարաբերությունները մշակույթի, կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում: Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ հատկապես ուզում եմ մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ»,-հանդիպման ընթացքում ասել է Քոչարյանը։
Նա հույս է հայտնել, որ Հունգարիան կկիրառի իր հեղինակությունը և գործուն քայլեր կձեռնարկի կանխարգելելու վանդալիզմը, որի հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ավելի մեծ է:
Քոչարյանն առաջարկել է նաև դիտարկել մշակույթի այլ ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ իրականացնելով համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային գործիչների փոխայցելություններ և այլն:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-հունգարական համագործակցության հեռանկարին կրթության բնագավառում:
Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։
Նա ընդգծել է, որ Պազմանի կաթոլիկ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում հայագիտության ամբիոնը:
Կողմերը կարևորել են ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման և միջմշակութայաին կապերի զարգացման հնարավորությունների ստեղծումը:
Հանդիպման ընթացքում քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: